«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ Գոհար Ղումաշյանը և Վերժինե Ստեփանյանը ազատ են արձակվել

Լուրեր

27.07.2026 | 18:08
Ընտրությունների մասնակցելու համար ՀՀ ժամանած քանի քաղաքացի է ստացել վարժական հավաքների ներկայանալու ծանուցագրեր
27.07.2026 | 17:49
Թուրքիայի F-16-ները պարեկություն կիրականացնեն Բալթիկ ծովի օդային տարածքում
27.07.2026 | 17:38
Ինչ է Ադրբեջանից բերվել Հայաստան և որքան․ Ալիևի պնդումները և ՊԵԿ-ի թվերը
27.07.2026 | 17:30
Տադեյ Պոչագարը՝ «Տուր դե Ֆրանսի» 5-ակի չեմպիոն
27.07.2026 | 17:22
Մորեխների դեմ պայքար՝ օդից․ Արարատի բնակիչներին զգուշացնում են հեռացնել մեղվաընտանիքները
27.07.2026 | 17:11
Ադրբեջանը թուրքական նոր HÜRKUŞ-2 ինքնաթիռներ կգնի
27.07.2026 | 17:03
Նեյմարը դուբլ է գրանցել ԱԱ-2026-ից հետո առաջին խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 16:52
Զելենսկին պնդում է, թե ՌԴ-ն պատրաստվում է Հյուսիսային Կորեայից լրացուցիչ 30,000 զինվորականի ներգրավել
27.07.2026 | 16:45
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սեբաստիայի փողոցում
27.07.2026 | 16:33
Իրանը Ֆրանսիայի դեսպանին ԱԳՆ է կանչել՝ երկրի ներքին գործերին «միջամտելու» համար
27.07.2026 | 16:22
Անդրեա Պիրլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը ռուսական ընկերության հետ համագործակցության պատճառով
27.07.2026 | 16:12
Ով է առաջինը, ով է նահանջել․ Հայաստանի խոշոր հարկատուների տասնյակը
27.07.2026 | 15:58
Լիտվան ցանկանում է երկրում ելույթ ունեցող ռուս արտիստներին պարտավորեցնել՝ հակապատերազմական հռչակագիր ստորագրեն
27.07.2026 | 15:49
ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակումն» Ուդմուրտիայում․ Զելենսկին հայտնել է սահմանից 1300 կմ հեռավորության նավթային օբյեկտներին հարվածի մասին
27.07.2026 | 15:40
Ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 30-ը․ ԿԳՄՍՆ
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ վարչական հսկողություն է կիրառվել, նրանք ազատ են արձակվել։ Այս մասին հայտնել է կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։ 

Հակակոռուպցիոն կոմիտեն միջնորդություն էր ներկայացրել դատարան Ղումաշյանի նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանք կիրառելու վերաբերյալ: Գոհար Ղումաշյանը բերման էր ենթարկվել կուսակցության գրասենյակից: 

Հակակոռուպցիոն կոմիտեն երեկ հայտնել էր, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, թե ընտրությունների նշանակվելուց հետո, բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամի կողմից այլ անձի օժանդակությամբ համապետական ընտրություններին մասնակցող ՀՀ տարբեր բնակիչների մարտին «բարեգործության անվան տակ մի դեպքում անհատույց տրամադրվել է դրամական միջոց, մեկ այլ դեպքում՝ արտոնյալ պայմանով խոստացվել է ծառայության մատուցում»։ 

Երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնք ձերբակալվել էին։

Քննչական կոմիտեից ավելի ուշ Factor.am-ին փոխանցել են, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով):