Ռաֆայել Հարությունյան․ Իլյա Մալինինն իմ տեսած թոփ-3 գեղասահորդների մեջ է

Լուրեր

25.11.2026 | 12:08
Սև ուրբաթի գնումնե՞ր արտարժույթով․ բացահայտեք Rate.Trading-ի հնարավորությունները
25.11.2026 | 12:01
Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզին․ հրդեհվել են երկու նավթավերամշակման գործարանները
25.11.2026 | 12:00
Կոտայքում 2007-ի հողերի աճուրդների գործով երեք անձից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 357 մլն դրամ
25.11.2026 | 11:51
Կանանց նկատմամբ բռնությունը չի կարող արդարացվել ավանդույթներով կամ հասարակական ընկալումներով․ ՄԻՊ-ի ուղերձը
25.11.2026 | 11:39
Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է վթարվել․ զոհվել է 5 զինծառայող
25.11.2026 | 11:30
CAS-ը Սենեգալի հավաքականին հռչակել է Աֆրիկայի գավաթի հաղթող
25.11.2026 | 11:20
ԱՄՆ դատարանը Huawei-ին մեղավոր է ճանաչել պատժամիջոցները խախտելու և առևտրային գաղտնիքներ գողանալու համար
25.11.2026 | 11:09
Պատգամավորներ Ագնեսա Խամոյանի, Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
25.11.2026 | 11:06
Գուկեշն ու Սինդարովը ոչ-ոքիով են մեկնարկել աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցամարտում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 10:59
Հայաստանի 5 շրջանում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով մեքենաների համար
25.11.2026 | 10:46
Ռոնալդուն խփել է կարիերայի 987-րդ գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 10:42
Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է խաղաղության հասնել մինչև հունվար. Թրամփը պատասխանել է՝ «ժամկետներ չունի»
25.11.2026 | 10:34
ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն այցելել է բարձրադիր մարտական դիրքեր և զորամասեր․ հանձնարարականներ են տրվել
25.11.2026 | 10:25
Հովհաննես Այվազովսկու կտավը Լոնդոնի Sotheby’s աճուրդում վաճառվել է 1,3 միլիոն եվրոյով
25.11.2026 | 10:18
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 25-ի դրությամբ
Բոլորը

Ամերիկահայ անվանի մարզիչ Ռաֆայել Հարությունյանը կարծիք է հայտնել գեղասահքի աշխարհի եռակի չեմպիոն Իլյա Մալինինի մասին։ Հարությունյանը 21-ամյա ամերիկացի գեղասահորդի մարզիչն է։

«Իլյան շատ տաղանդավոր և խելացի մարզիկ է։ Նա ճիշտ հասկանում է, թե ինչպես պետք է օգտագործի իր տաղանդը։ Այս Օլիմպիական խաղերից առաջ նա լավ գիտեր, թե ինչ է ուզում վերցնել իմ ասածներից։ Եվ նա միշտ ընկալում էր ամենակարևորը. նա շատ հասկացող է։

Անկասկած, Իլյայի ֆենոմենն ունի գենետիկական բաղադրիչ. որոշ մարդիկ ավելի տաղանդավոր են, մյուսները՝ ոչ այնքան. դա կամ տրված է, կամ՝ ոչ։

50 տարվա մարզչական աշխատանքի ընթացքում տեսածիցս, և հավատացեք, ես տեսել եմ լավագույններից լավագույններին, նա տաղանդի առումով լավագույն եռյակում է։

Եթե նա որոշի շարունակել սահել, առաջիկա չորս տարիները բոլորովին այլ են լինելու։ Եվ ես պատկերացնում եմ, թե ինչ դժվարություններ են լինելու, իսկ նա՝ ոչ այնքան։ Բայց հենց դրա համար է երիտասարդությունը, քեզ թվում է, թե ամեն ինչ հասկացել ես։ Եթե նրանք գիտակցեին, թե ինչ է իրենց սպասվում, հավանաբար, կհրաժարվեին։ Եվ նրանք նետվում են դրա առաջ, սա է երիտասարդության գեղեցկությունը»,- մարզիչի խոսքը մեջբերում է Sports.ru-ն։

Հիշեցնենք, որ այս տարի Իտալիայում կայացած ձմեռային Օլիմպիական խաղերի տղամարդկանց մենասահքում Իլյա Մալինինը գրավել էր 8-րդ տեղը, իսկ թիմային պայքարում դարձել էր չեմպիոն։