ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին 

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակում խորհուրդ է տալիս Հայաստանին ընդունել համապարփակ հակախտրական օրենսդրություն։ Հանձնակատարը ողջունել է Հայաստանի առաջընթացը, այդ թվում՝ Քրեական օրենսգրքում նոր ոլորտային օրենսդրությունը և երաշխիքները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնողական ներգրավվածությունը։

Նշելով, որ Արդարադատության նախարարությունը պատրաստում է «Խտրականության կանխարգելման և դրանից պաշտպանության մասին» օրենքի նախագիծ, հանձնակատարը ՀՀ  վարչապետին կոչ է արել օգտվել հնարավորությունից՝ ստեղծելու խտրականության դեմ պայքարի ամուր շրջանակ, որը կհամապատասխանի միջազգային չափանիշներին և բազմազան հասարակության կարիքներին։ Սա պետք է արվի քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի հետ խորհրդակցելով, ասվում է նամակում։

Հանձնակատար Օ’Ֆլահերթին մատնանշել է մի քանի հարցեր՝ ապահովելու համար, որ ապագա օրենքը լիովին համապատասխանի Եվրոպայի խորհրդի չափանիշներին: Կարևոր է Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել հստակ սահմանված մանդատ՝ որպես հավասարության մարմին, որը կունենա խտրականության դեմ արդյունավետ պայքարի և հավասարությունը խթանելու համար անհրաժեշտ իրավասություններ, լիազորություններ և ռեսուրսներ: Այլ հարցերի թվում են ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության գործում իրավական որոշակիության ապահովումը, խտրականության դեմ պայքարի գործեր հարուցելու կամ դրանց միջամտելու օրինական շահագրգռվածություն ունեցող կազմակերպություններին հնարավորություն տալը, ինչպես նաև ատելության խոսքի խնդրի լուծումը:

ՀՀ վարչապետը պատասխանել է Մարդու իրավունքների հանձնակատարի նամակին: Նա շնորհակալություն է հայտնել հանձնակատարին՝ նամակի և Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի նկատմամբ ուշադրության համար, Հայաստան նրա վերջին այցից հետո (2026թ. փետրվարի 3-5)։ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս այդ այցին՝ որպես կարևոր քայլ Հայաստան-Եվրոպայի խորհրդի համագործակցության հետագա ամրապնդման ուղղությամբ:

Նա նշել է, որ Հայաստանը շարունակում է իր իրավական և ինստիտուցիոնալ համակարգը հաստատակամորեն մոտեցնել Եվրոպայի խորհրդի չափանիշներին, հատկապես՝ հակախտրականության ոլորտում։ Այս առումով Փաշինյանը գոհունակությամբ նշել է, որ «Խտրականության կանխարգելման և դրանից պաշտպանության մասին» օրենքի նախագիծն արդեն մշակվել է ՀՀ Արդարադատության նախարարության կողմից, շրջանառվել է շահագրգիռ կողմերի շրջանում և ներկայացվել վարչապետի գրասենյակ՝ հետագա ընթացակարգային քայլերի համար։ Ձեր նամակում բարձրացված դիտարկումները ներառված են նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության մեջ։

Ինչ վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանի մանդատին, ապա Փաշինյանը նշել է, որ այս ինստիտուտը կարևոր դեր ունի հավասարության և խտրականության բացառման ապահովման գործում։ Այս համատեքստում «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ նախատեսող նախագիծը, որը ներառված է հակախտրականության ամբողջական իրավական շրջանակ ստեղծելու նպատակով մշակված նախագծերի փաթեթում, սահմանում է պաշտպանի լիազորությունները՝ որպես խտրականության կանխարգելման և դրանից պաշտպանության մարմին՝ համապատասխան Եվրոպայի խորհրդի չափանիշներին։

Ատելության խոսքի դեմ պայքարի ուղղությամբ Փաշինյանը հայտնել է, որ Արդարադատության նախարարությունը մշակել է օրենսդրական փաթեթ՝ Քաղաքացիական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար։ Այն նպատակ ունի սահմանել համաչափ պատասխանատվություն ատելության խոսքի դրսևորումների համար և նախատեսում է նաև ոչ նյութական վնասի փոխհատուցման մեխանիզմներ։ Բացի այդ, լրատվամիջոցներին և տեսալսողական ծառայություններին պարտավորություն է դրվում հեռացնել ատելության խոսք պարունակող բովանդակությունը։

Փաշինյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում համագործակցությունը Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի հետ և պատրաստ է շարունակել ու խորացնել այն՝ ի նպաստ ժողովրդավարական բարեփոխումների, արդարադատության զարգացման և հիմնարար իրավունքների պաշտպանության։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի