Մեծ Բրիտանիան չի աջակցի իրանական նավահանգիստների շրջափակմանը. Սթարմեր

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Լոնդոնը չի աջակցում Իրանի նավահանգիստների շրջափակմանը։ BBC-ի հաղորդմամբ՝ նա ասել է, որ Մեծ Բրիտանիայի արձագանքը կենտրոնացած է Հորմուզի նեղուցի բացման վրա, քանի որ «այդպես կարող ենք հնարավորինս արագ իջեցնել էներգակիրների գները»։

Հարցին՝ արդյո՞ք նա անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է պատասխանատու համարում Մեծ Բրիտանիայի էներգետիկ վճարների վրա ազդեցության համար, Սթարմերն ուղղակիորեն չի պատասխանում։ Նա ասել է, որ «ամենակարևոր բանը», որը կարող է անել, երկրներին միավորելն է՝ լարվածության թուլացման և նեղուցի բացման կոչ անելու համար։

«Իմ կարծիքով, կենսականորեն կարևոր է, որ մենք բացենք նեղուցը և լիովին բացենք այն, և հենց այդտեղ ենք ներդրել մեր բոլոր ջանքերը և կշարունակենք դա անել»,- ասել  է Սթարմերը։

Նա նշել է, որ Մեծ Բրիտանիան տարածաշրջանում ականազերծող նավեր ունի, սակայն հավելել է, որ դրանց տեղակայումը «կենտրոնացած էր նեղուցը լիովին բացելու վրա»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը կսկսեն շրջափակել Հորմուզի նեղուցով նավարկել փորձող իրանական նավերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի