Սամվել Կարապետյանը ոչ թե հաջորդ, այլ ներկա վարչապետն է․ հունիսի 7-ին պետք է արձանագրենք որպես փաստ․ Նաիրի Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:34
Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն ընդամենը 40,000-ն է բնակվում․ ինչու է ծրագիրը ձախողվում
04.11.2026 | 18:23
Կարևոր բան պիտի լիներ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:20
ԵՄ-ին հայտ ներկայացնելու ժամկետ՝ Փաշինյանից․ ո՞րն է ՀՀ-ի եվրոպական ուղու հաջորդ քայլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:15
ՊՆ-ն դադարեցնում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
04.11.2026 | 18:12
Ըստ ՔԿ-ի՝64.5 մլրդ դրամի վնաս է հասցվել ՀԷՑ-ին // ՌԴ-առաջարկել է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 18:03
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավասու մարմիններին
04.11.2026 | 17:53
Աբովյան համայնքին կվերադարձվի 1,24 մլրդ դրամ արժողությամբ մանկապարտեզը, որը վաճառվել էր տնօրենի որդու ղեկավարած ընկերությանը
04.11.2026 | 17:41
Կրեմլում հույս ունեն, որ Թրամփը կշարունակի իր խաղաղարար ջանքերը՝ անկախ ընտրությունների արդյունքներից
04.11.2026 | 17:30
Ինչպե՞ս են էլեկտրական ավտոմեքենաները փոխում հայաստանյան ավտոշուկան․ Ժամանակն է անցնելու էլեկտրական լուծումների 
04.11.2026 | 17:20
«Անկախ դիտորդը» պահանջում է վերանայել Բաղրամյանում ՔՊ-ի ընտրական ցուցակի գրանցումը․ անկուսակցական թեկնածուները գերազանցում են թույլատրելի շեմը
04.11.2026 | 17:09
Մինչև 2033 թվականը Հայաստանում նախատեսվում է սկսել 10 ջրամբարի շինարարություն․ Ջրային կոմիտե
04.11.2026 | 16:58
Իրանական ընկերությունները պատրաստ են մասնակցել Հայաստանում իրականացվող շինարարական ծրագրերին․ Իրանի դեսպան
04.11.2026 | 16:49
Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է. ՈւՂԻՂ
Բոլորը

Ազատության հրապարակում «Ուժեղ Հայաստան» կուսակցության հրավիրած հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ «Միավորված Հայաստան» կուսակցության պատվավոր նախագահ Նաիրի Սարգսյանը։ Նա հայտարարեց, որ ի տարբերություն իշխանությունների, իրենք առաջնորդվում են ոչ թե ատելությամբ ու չարությամբ, այլ արարմամբ, հստակ սպասումներով և վստահությամբ։ Ըստ Սարգսյանի՝ իրենց նպատակն անվտանգ, բարեկեցիկ և ուժեղ Հայաստան կառուցելն է, որտեղ անհատը պաշտպանված է։

Հանրահավաքում ելույթ ունեցավ նաև «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանը՝ նշելով, որ երկիրը գտնվում է ճգնաժամային հանգրվանում։ Նրա խոսքով՝ առաջնահերթ և անհետաձգելի քայլը պետք է լինի իշխող վարչախմբի հեռացումը։

Հարությունյանը հավելեց, որ սա ոչ թե իշխանափոխության պահանջ է, այլ պետական մտածողության վերականգնման և ազգային արժանապատվության վերադարձի հրամայական։ Նա ընդգծեց իրավական պետություն կառուցելու կարևորությունը, որտեղ օրենքը ոչ թե իշխանության մահակն է, այլ քաղաքացու վահանը։ Արտաքին քաղաքականության համատեքստում նա նշեց, որ խաղաղությունը պարտադրվում է ուժով ու խելամիտ դիվանագիտությամբ, ոչ թե մուրացկանությամբ։

Եզրափակելով խոսքը՝ Հարությունյանը հայտարարեց, որ այդ ուժի մարմնավորումը «Ուժեղ Հայաստան» դաշինքն է՝ ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։