Ինչ են հայտարարագրել «Ուժեղ Հայաստան»-ի դաշնակից ուժերը

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ նախընտրական դաշինք կազմած «Միավորված հայեր» կուսակցությունն անցած տարի որևէ դրամական շարժ չի ունեցել՝ ո՛չ մուտքեր, ո՛չ ելքեր։ Կուսակցության 2025 թվականի տարեկան հաշվետվության համաձայն՝ այն չունի նաև որևէ գույք՝ ո՛չ շարժական, ո՛չ անշարժ։

Փաստաթղթում առկա են միայն կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամների անունները՝ Արթուր Այվազյան, Գուրգեն Թորոսյան, Եվա Ավագյան, Հովհաննես Հովհաննիսյան, Ջուլետտա Մուրադյան և Ռուբեն Ավագյան։

Դաշինքի մյուս ուժը՝ «Նոր Դարաշրջան» կուսակցությունը, գրանցվել է անցած տարի մարտին, և նույն ժամանակ էլ 1․8 մլն դրամ նվիրատվություն է ստացել Էդուարդ Զառանցյանից, որը գրեթե ամբողջությամբ ծախսել է։ Կուսակցության ծախսի մեծ մասը՝ 1․4 մլն դրամը հաշվապահական ծառայության և բանկային ծախսեր են, 400 հազար դրամը՝ գույքի վարձակալության վճար, 22․5 հազար դրամ՝ հարկեր։

Ըստ հաշվետվության՝ կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամներն են՝ Էդուարդ Զառանցյանը, Յուրի Բաբայանը, Սվետլանա Զառանցյանը, Լիանա Խաչատրյանը, Թերեզա Շահնազարովան։

Ուշագրավ է, որ օրեր առաջ դաշինքի ստեղծման ժամանակ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հետ հուշագիր ստորագրել են Հարություն Հարությունյանը՝ որպես «Նոր դարաշրջան»-ի նախագահ, և Նաիրի Սարգսյանը՝ որպես «Միավորված հայեր»-ի պատվավոր նախագահ ու լիազոր ներկայացուցիչ։ Մինչդեռ պետական ռեգիստրում որպես 2 կուսակցությունների նախագահներ այլ անձինք են գրանցված․ «Միավորված հայեր»-ը՝ Ռուբեն Ավագյան, «Նոր դարաշրջան»-ը՝ Էդուարդ Զառանցյան։

Նկատենք, որ կուսակցությունների ղեկավարները պարտավոր են գույքի և եկամուտների հայտարարագրեր ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Զառանցյանը հայտարարագիրը ներկայացրել է, իսկ Ավագյանը՝ ոչ։ Հարություն Հարությունյանը և Նաիրի Սարգսյանը ևս հայտարարագրեր չեն ներկայացրել։

Գայանե Խաչատրյան