Հրադադար Իրանում․ Գերմանիայի կանցլերը զանգել է Թրամփին

Լուրեր

25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
Բոլորը

Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարի մասին համաձայնության ձեռքբերումից հետո Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, կառավարության աղբյուրների փոխանցմամբ, չորեքշաբթի՝ ապրիլի 8-ին, հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ավելի վաղ այդ մասին հայտնել էր Bild թերթը։ Զրույցի մանրամասները չեն հրապարակվում, նշում է dpa գործակալությունը։

Ինչպես հաղորդում է AFP գործակալությունը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին, Մերցը հանդես է եկել հետագա դիվանագիտական քայլերի օգտին։ Նա ողջունել է հրադադարը և կոչ արել բանակցությունների՝ «պատերազմի վերջնական դադարեցման», ինչպես նաև «լուրջ գլոբալ էներգետիկ ճգնաժամի կանխման» համար։

Կանցլերը նաև հայտարարել է, որ Գերմանիան «պատշաճ ներդրում կունենա Հորմուզի նեղուցում նավագնացության ազատության ապահովման գործում»։ Թե դա կոնկրետ ինչ է նշանակում, առայժմ պարզ չէ։ Bild-ի տվյալներով՝ զրույցում չի քննարկվել Գերմանիայի հնարավոր մասնակցությունը Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովմանը։

Ավելի վաղ նույն օրը Մերցը նաև նշել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հետագա բանակցությունները կծառայեն «իրանական քաղաքացիական բնակչության պաշտպանությանը և տարածաշրջանի անվտանգությանը»։ Նրա խոսքով՝ Գերմանիայի կառավարությունը աջակցում է այս դիվանագիտական ջանքերին և այդ հարցով կապի մեջ է ԱՄՆ-ի և այլ գործընկերների հետ։