Մենք այս ընտրություններում էլ կունենանք բիզնես, որը սերտաճել է իշխանությանը․ փորձագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 19:44
«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպք
28.09.2026 | 19:30
Ադրբեջանում հարցնում են՝ Ռամիլ Սաֆարովը կարո՞ղ է անցնել Թրամփի ուղիով․ որոշում կայացնողը հայ մաքսավորն է լինելու․ Դիանա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:24
«Ոչ բոլորը կդառնան Մասկ ու Ջոբս, բայց գիտաֆանտաստիկ գրականությունը Հայաստանում կզարգանա»․ Գևորգ Տեր-Գաբրիելյան
28.09.2026 | 19:10
Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա
28.09.2026 | 19:00
Հարկադրված աշխատել է, որ մարի մահացած հոր պարտքը. անչափահասի թրաֆիքինգի գործը դատարանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 18:47
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ «թշնամու ուժերը շուտով դուրս կմղվեն Արաբական ծովից»
28.09.2026 | 18:46
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 18:39
Ալեն Սիմոնյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացումը
28.09.2026 | 18:28
9 անշարժ գույք և 8.5 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Իջևանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորող համայնքապետը
28.09.2026 | 18:19
Թուրքիայում դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով ուսուցիչ է սպանվել
28.09.2026 | 18:10
ԲՀԿ-ի մասով ԵԽԽՎ-ն խնդիր է տեսել ընտրություններում // Զինվորի մահվան գործով կալանավորված կա․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 18:03
«Թաղման նպաստի» վճարման նոր նախագիծն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ
28.09.2026 | 18:01
ԵՄ-ն հստակ ժամկետներ կսահմանի 4 երկրների անդամակցության համար․ Վրաստանն ու Թուրքիան ներառված չեն ցանկում
28.09.2026 | 17:51
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծով նոր լսում է անցկացվել
28.09.2026 | 17:44
Մի շարք տուգանքներ խստացվում են․ ՆԳՆ-ն փոփոխություններ է առաջարկում օրենքում
Բոլորը

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները թեև մի քիչ ուշացած, սակայն անհրաժեշտություն են, իսկ քաղաքական ուժերի այն արդարացումները, թե չեն հասցրել պատրաստվել այս ընտրություններին, ռեալ չեն, քանի որ բոլոր քաղաքական ուժերն էլ մայիս ամսից գիտեին, որ անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններին,  ասաց փորձագետ Վիգեն Խաչատրյանը՝ նշելով, սակայն, որ երբ ուսումնասիրել է մասնակից քաղաքական ուժերի ընտրացուցակները, հիասթափություն է ապրել։

«Հաշվի են առել, հավանաբար, թեկնածուները քարոզարշավի համար ի՞նչ օգտակար դեր կունենան: Գուցե այս կամ այն թեկնածուն ինձ համար այդ քաղաքական ուժը խայտառակում է, բայց, միգուցե, իրենց համար ձայն բերող թեկնածո՞ւ է»,- ասաց Խաչատրյանը։

Խոսելով ընտրությունների որակի մասին՝ փորձագետն ասաց, որ այս խորհրդարանական ընտրություններում թեև չեն լինի թաղի խուժանն ու փող բաժանողը, օլիգարխը, սակայն մենք ներկայացուցչական մարմին այս ընտրություններով չենք ունենա։

Վիգեն Խաչատրյանը խոսեց նաև քաղաքականություն-բիզնես սերտաճման, մասին, որն, իր համոզմամբ, այդպես էլ այս իշխանությունները չկարողացան արմատախիլ անել։

«Անընդունելի է, երբ բիզնեսը սերտաճում է իշխանությանը, մենք այս ընտրություններում էլ կունենանք բիզնես, որը սերտաճել է իշխանությանը։ Կարծես թե, այս ամենի դեմը նոր իշխանությունը չի ուզում առնել, փորձ չի անում, թեև պայքարի մասին հռչակել էր»,- ասաց փորձագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։