Մեկ օրում բացահայտվել է 180 հանցագործություն․ ՆԳՆ

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ մեկ օրում բացահայտվել է 180 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:

«Մասնավորապես՝
81 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
15 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
12 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
10 դեպք՝ խարդախության,
9 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
4 դեպք՝ հոգեկան ներգործության,
3 դեպք՝ ինքնիրավչության,
2-ական դեպք՝ կողոպուտի, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, սառը զենքի հայտնաբերման։

Բացահայտվել են բնակարանային գողության, ավտոմեքենայի գողության, վստահված գույքի հափշտակման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենքի, զինամթերքի առգրավման, հրազենի մաքսանենգության, հրազենի ապօրինի շրջանառության, երեխայի խնամքի պարտականությունը չկատարելու, փաստաթղթի կեղծիքի, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, կեղծ փաստաթղթեր կազմելու և ներկայացնելու, հետամտելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
2 դեպք՝ բնակարանային գողության,
1-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու։

Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 4 դեպք։

Անցած 1 օրում գրանցվել է 14 ավտովթար․ 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,- ասված է հաղորդագրությունում։