Բուհերի ընդունելության նոր կարգի ներդրումը հետաձգվում է մինչև 2030 թվականը․ ԿԳՄՍՆ

Լուրեր

11.06.2026 | 16:28
Պակիստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Փաշինյանին
11.06.2026 | 16:17
ՌԴ ջանքերը՝ հայ ընտրողներին հարկադրելու բացահայտ սպառնալիքների և առևտրային սահմանափակումների միջոցով, ձախողվեցին․ Եվրախորհրդարանի պատգամավորների հայտարարությունը
11.06.2026 | 16:12
Իրանի ԱԳՆ հայտարարել է, որ ԱՄՆ-ի հարվածները հրադադարը «գործնականում անիմաստ են դարձնում»
11.06.2026 | 16:07
Ընդդիմությունը դուրս կգա՞ փողոցային պայքարի․ քաղաքապետարանը հավաքների մասին իրազեկումներ չի ստացել
11.06.2026 | 16:00
Կարկտի «բլուրներ», ջրածածկ մեքենաներ․ ինչ վիճակ է Գյումրիում աննախադեպ տեղումներից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 15:59
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
11.06.2026 | 15:55
Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժել է
11.06.2026 | 15:45
Սուպերհամակարգիչը կանխատեսել է ԱԱ-2026-ի բացման խաղի հաղթողին
11.06.2026 | 15:37
ՌԴ ԿԸՀ նախագահը հայտարարել է, թե ռուս դիտորդները ՀՀ ընտրություններում «բազմաթիվ խախտումներ» են արձանագրել
11.06.2026 | 15:28
Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
11.06.2026 | 15:26
Ուկրաինան կրկին հարվածել է Ղրիմը Խերսոնի մարզի հետ կապող կամուրջներին
11.06.2026 | 15:15
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
11.06.2026 | 15:10
Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ից հեռացվելու հավանակության մասին // Այս ձմեռ գազի գինը չի փոխվի․ ԼՈՒՐԵՐ
11.06.2026 | 15:02
ՌԴ-ի հետ առանց վիճաբանության մեջ մտնելու, հարցերը կքննարկենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 14:59
Վիգեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը. նա հետախուզվում է
Բոլորը

Կառավարությունը առաջարկում է հստակեցնել անցումային դրույթները, ըստ որոնց՝ բուհերի ընդունելությունը մինչև 2029-30 ուսումնական տարին կշարունակի իրականացվել գործող կարգով, իսկ նոր համակարգը կներդրվի ավելի ուշ՝ բուհերի պատրաստ լինելուց հետո։

«Բարձրագույն ուսումնական հաստատությունները մինչև 2029-30 ուսումնական տարին ներառյալ ընդունելությունը կիրականացնեն ներկայում գործող իրավակարգավորումներով։ Այդ նպատակով 2025 թվականին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի անցումային դրույթներում համապատասխան հստակեցումներ են առաջարկվում՝ նկատի ունենալով, որ այս ընթացքում կմշակվի և կգործարկվի ընդունելության նոր կարգը, որի պահանջն ամրագրված է նոր օրենքով։

Համապատասխան նախագիծն այսօր քննարկվել է ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։ Ներկայացնելով նախագիծը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախագծով բովանդակային փոփոխություն չի առաջարկվում, այլ ընդամենը, հաշվի առնելով մեծածավալ փոփոխությունների իրականացման համար պահանջվող աշխատանքները, առաջարկվում է անցումային դրույթները հստակեցնել։

Ըստ նախարարի՝ քննարկվող նախագծով կարգավորում է անցումային ժամանակահատվածում ընդունելության գործընթացի կազմակերպումը, որը կմնա անփոփոխ մինչև 2030 թվականը։ Նոր օրենքի համաձայն՝ նոր պայմաններով նախատեսվող ընդունելությունը կազմակերպվելու է նշված ժամանակահատվածից հետո, երբ բուհերն արդեն պատրաստ կլինեն ընդունելության նոր համակարգին անցմանը։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ երկրորդ կարգավորումը վերաբերում է բուհերի կառավարմանը, մասնավորապես՝ ռեկտորների ընտրության գործընթացին, որտեղ ևս որոշակի տեխնիկական բնույթի փոփոխություններ են առաջարկվում։

Նշվել է, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծի ընդունումը պայմանավորված է օրենքի սահուն կիրարկման համար անհրաժեշտ անցումային դրույթների և համապատասխան լիազորող նորմերի նախատեսման անհրաժեշտությամբ։

Առաջարկվող փոփոխությունները թույլ կտան ապահովել գիտական կազմակերպությունների և բուհերի կառավարման ընթացիկ գործընթացների կարգավորումը՝ նախքան նոր օրենքի կիրարկումն ապահովող անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերի ընդունումը:

Նախագծի ընդունումը կնպաստի նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների (մասնավորապես՝ բակալավրի կրթական աստիճանում) ընդունելության գործընթացի բնականոն կազմակերպմանը, յուրաքանչյուր ուսումնական տարվա համար հաստատվող մասնագիտությունների և քննությունների ցանկի, պետության կողմից լրիվ փոխհատուցմամբ տեղերի հաստատման համար լիազորող նորմերի ամրագրմանը՝ մինչ նոր ենթաօրենսդրական ակտերի ընդունումը»,- ասված է հաղորդագրությունում։