Կանխվել է ծանր հանցագործություն․ Քրեական ոստիկանության բացահայտումը

Լուրեր

30.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ
30.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.09.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին
29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
Բոլորը

Քրեական ոստիկանության ծառայողները բացահայտել և կանխել են Սևանում նախապատրաստվող ծանր ավազակությունը․ դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալվել և կալանավորվել են 33 և 38 տարեկան երկու տղամարդ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Ավազակության նախապատրաստման բացահայտման գործը տրամաբանական ավարտին հասավ ապրիլի 3-ին։ Քրեական ոստիկանության գլխավոր և Գեղարքունիքի մարզային վարչությունների ծառայողները, համագործակցելով Գեղարքունիքի մարզի պարեկների հետ, դատարան ներկայացնելու համար հայտնաբերեցին ու ձերբակալեցին Սևան քաղաքի բնակիչներ 33 և 38 տարեկան տղամարդկանց։ Կանխվեց ծանր հանցագործություն։

Բացահայտման աշխատանքը սկսվել էր մարտի 6-ին։ Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Սևան քաղաքի բնակիչ երկու տղամարդ նախապատրաստում են զենքի գործադրմամբ ավազակություն՝ խոշոր չափերի հափշտակություն իրականացնելու նպատակով՝ օգտագործելով մեքենա գնելու նրա մտադրությունը։

Օպերատիվ-հետախուզական հետագա միջոցառումներն իրականացվեցին Հակակոռուպցիոն կոմիտեի և Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ համատեղ։

Պարզվեց, որ տղամարդիկ օրավարձով վերցրած մեքենայով հետևել և ուսումնասիրել են թիրախավորված քաղաքացու տեղաշարժը՝ հանցանքն իրագործելու համար առավել նպաստավոր պայմաններ գտնելու նպատակով։

Ստացվեցին փաստական տվյալներ, որ նրանք ձեռք են բերել բջջային հեռախոսներ և կեղծ օգտահաշիվների միջոցով նամակագրական կապ են հաստատել թիրախավորված անձի հետ, ինչպես նաև հանցանքն իրագործելու նպատակով ձեռք են բերել էլեկտրաշոկ ու կաստետ և փորձել են ձեռք բերել ինքնաձիգ։

Սևանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, զենքի գործադրմամբ խոշոր չափերով ավազակություն կատարելու նախապատրաստման հատկանիշներով։

Ապրիլի 3-ին Սևանի երկու բնակիչների նկատմամբ հարուցվեց հանրային քրեական հետապնդում, և նրանք նույն օրը ձերբակալվեցին։

Երկուսն էլ կալանավորվել են։ Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցներ՝ բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։