Դատախազությունը «Խնձորի գործով» վճռաբեկ բողոք է ներկայացրել

Լուրեր

27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
Բոլորը

Դատախազությունը բողոքարկել է «Խնձորի գործով» արդարացման դատավճիռն անփոփոխ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դատական ակտը: Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան հայտնում են Դատախազությունից:

Հիշեցnենք, որ 72-ամյա, Արցախից բռնի տեղահանված Ալբերտ Առստամյանը մեղադրվում է խուլիգանության համար։ Նա, ըստ գործի, տեսնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին` 9-րդ հարկի տան պատշգամբից խնձոր է նետել Փաշինյանի ուղղությամբ ու հայհոյանքներ հնչեցրել։ Այս արարքով, ըստ մեղադրանքի կողմի, Առստամյանը բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ, խաթարել հասարակության անդորրը։ Մինչդեռ Առստամյանը հայտարարել է, որ ինքը քաղաքական ակցիա է իրականացրել և միտում չի ունեցել վնասելու որևէ մեկին։ Առաջին ատյանի դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանն արդարացրել է Առստամյանին՝ համարելով, որ նրա արարքում առկա չէ խուլիգանության հանցակազմ, բայց դատախազությունը բողոքարկել է դատական ակտը։

Այս դատական ակտի դեմ բողոք է ներկայացվել Վերաքննիչ դատարան, որով Վերաքննիչ դատարանը պահանջում էր ամբողջությամբ բեկանել Առստամյանին արդարացնելու դատավճիռն ու գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: 2025-ի նոյեմբերի 27-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վաչե Մարգարյանի, կազմով՝ դատավորներ Նարինե Հովակիմյանի և Էդգար Մանասյանի, մերժել են դատախազության բողոքն ու անփոփոխ թողել Ալբերտ Առստամյանին արդարացնելու դատավճիռը:

Արաքս Մամուլյան