Թրամփը խոստացել է, որ Իրանի վրա «48 ժամից դժոխք կիջնի»

Լուրեր

27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
27.07.2026 | 20:02
Ինչպես են իրականացվել գաղտնալսումները․ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխնախագահը մանրամասներ է պատմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 19:49
Հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի վիճակը վատթարացել է․ փաստաբանը դիմել է Ալիևին
27.07.2026 | 19:39
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ըստ ՀՀ վարչապետի՝ սահմանափակումները հակասում են երկկողմ և ԵՏՄ պայմանագրերին
27.07.2026 | 19:33
Գազատար է վնասվել. Գյումրու մի շարք հասցեներում վթարային գազանջատում է
27.07.2026 | 19:21
ՀՀ-ն Ախուրիկի երկաթուղու վերականգնման մրցույթ է հայտարարել, բայց այն դեռ մնում է ՌԴ կոնցեսիայի ներքո
27.07.2026 | 19:08
Մ-17 ԱԱ․ Արարատ Ավետիսյանը և Վազգեն Մնացականյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտեն Բաքվում
27.07.2026 | 19:00
ՌԴ-ն պատերազմ է վարում ՀՀ-ի դեմ՝ պատժամիջոցներով․ ռազմական տրամաբանությամբ կիրառում է տնտեսական լծակներ․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 18:51
Ռուսաստանն ամեն ինչ կանի հաղթանակի համար․ Պուտին
27.07.2026 | 18:40
Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ԿԿՀ-ի դեմ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկու օր անց Իրանի վրա «դժոխք կիջնի»։

«Հիշո՞ւմ եք, երբ ես Իրանին տվեցի տաս օր՝ գործարք կնքելու կամ Հորմուզի նեղուցը բացելու համար։ Ժամանակը սպառվում է․ 48 ժամից նրանց վրա դժոխք կիջնի»,- գրել է ԱՄՆ նախագահը իր Truth սոցիալական ցանցում։

Ապրիլի 3-ին The Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի շուրջ համաձայնության հասնելու փորձը՝ Պակիստանի միջնորդությամբ, ձախողվել է։ Իրանի ներկայացուցիչները նշել են, որ չեն պատրաստվում բանակցել ամերիկյան կողմի հետ Իսլամաբադում և անընդունելի են համարում ԱՄՆ-ի առաջադրած պայմանները։ Փորձագետների գնահատմամբ՝ Իրանը նույնպես առաջ է քաշում ԱՄՆ-ի համար անիրագործելի պայմաններ։

Ապրիլի 1-ին Թրամփը հայտարարել էր, որ նեղուցով նավերի անցման կարգավորումը պետք է ստանձնեն այն երկրները, որոնք առավել շահագրգռված են դրանում, իսկ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել։ Սակայն երկու օր անց նա արդեն ասել է, որ ԱՄՆ-ը «հեշտությամբ» կարող է բացել նեղուցը, «վերցնել նավթը և հարստանալ»։

Reuters-ի կողմից հարցված փորձագետները նշել են, որ ուժ կիրառելով Հորմուզի նեղուցը բացելու փորձը կարող է հանգեցնել Իրանի հետ երկարատև պատերազմի, մինչդեռ Թրամփը ակնկալում է այն ավարտել մի քանի շաբաթում։ Ամերիկյան հետախուզության տվյալներով՝ Իրանը մոտ ժամանակում դժվար թե կամավոր բացի նեղուցը, քանի որ դրա վերահսկողությունը Թեհրանի համար ԱՄՆ-ի վրա ազդելու հիմնական լծակներից մեկն է։