Իրանը թույլատրել է հումանիտար օգնությամբ բեռնված նավերի անցումը Հորմուզի նեղուցով

Լուրեր

11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի իշխանությունները թույլատրել են Հորմուզի նեղուցով անցնել հումանիտար օգնություն տեղափոխող նավերին։ Այս մասին շաբաթ օրը՝ ապրիլի 4-ին, հայտնել է իրանական պետական Tasnim լրատվական գործակալությունը։ Անցումը բաց է առաջին անհրաժեշտության ապրանքներ տեղափոխող նավերի համար, որոնք ուղևորվում են դեպի Իրանի կամ Օմանի ծոցում գտնվող նավահանգիստներ։

Al Jazeera հեռուստաալիքի տվյալներով՝ մոտ ապագայում Թեհրանը կդասակարգի երկրները որպես «թշնամական», «չեզոք» և «բարեկամական»։ «Թշնամական» երկրների նավերին կարգելվի անցնել Հորմուզի նեղուցով, իսկ «չեզոք» երկրների նավերը ստիպված կլինեն վճարել հատուկ վճար, գրում է Al Jazeera-ն։

Նախօրեին Մեծ Բրիտանիան կազմակերպել էր հանդիպում՝ ԱՄՆ դաշնակից երկրների ավելի քան 40 ներկայացուցիչների մասնակցությամբ Եվրոպայից, Ասիայից և Մերձավոր Արևելքից՝ քննարկելու նեղուցի շրջափակումը վերացնելու ծրագրերը։ Reuters-ի տվյալներով՝ հանդիպման մասնակիցները գտնում են, որ Թեհրանը չպետք է հնարավորություն ունենա սահմանելու վճար նավերի անցման համար։

Մարտի 25-ին Իրանը թույլատրել էր «բարեկամական» երկրների՝ Ռուսաստանի, Չինաստանի, Պակիստանի, Հնդկաստանի և Իրաքի նավերին անցնել Հորմուզի նեղուցով։

Ավելի վաղ Reuters գործակալությունը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ամերիկյան հետախուզության գնահատմամբ Իրանը մոտ ժամանակում դժվար թե բացի նեղուցը, քանի որ աշխարհի ամենակարևոր նավթային արտահանման ուղիներից մեկի նկատմամբ վերահսկողությունը Միացյալ Նահանգների վրա ճնշում գործադրելու նրա միակ իրական լծակն է։

Աղբյուրների տվյալներով՝ Թեհրանը, ամենայն հավանականությամբ, կշարունակի սահմանափակել նավարկությունը նեղուցում՝ էներգակիրների բարձր գները պահպանելու և այդ կերպ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրա ճնշում գործադրելու համար։