Ինձ ասում են՝ Աննա Հակոբյանին նկարել եք, իսկ տիկին Բելլայի՞ն, դա ի՞նչ հարց է, շոու մի՛ փնտրեք. Թոքմաջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

«Ես գտա իմ Սևակին, ի՞նչն եմ փոխել, ոչ մի բան էլ չեմ փոխել, լույս ու ստվերի հարց եմ լուծել, ինձ համար զարմանալի էր, անհասկանալի՝ ինչն է խնդիրը, հանելուկ մնաց՝ իրոք դուր չէր եկել մարդկանց, թե դա իմ հանդեպ թշնամություն էր, ինձ ցավեցնելու համար էր»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանը՝ անդրադառնալով բուռն քննադատությունների արժանացած, Սևակի՝ իր հեղինակած քանդակին։ Ասում է՝ ձևափոխել է արձանը, այն շուտով կտեղադրվի Անդրանիկի փողոցում, մասնավոր տարածքում։

Վերջերս «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանն այցելել էր քանդակագործչի արվեստանոց։ Ասում է՝ ինքը հրավիրել է, Աննա Հակոբյանն էլ չի մերժել․ «Նա եկել է, ես էլ իրեն նկարել եմ, ինձ միշտ գրավել է իր ժպիտը․․․Նկարն իրեն դուր եկավ, նվիրեցի։ Արտառոց բան չկա։ Եղան մարդիկ, որոնք փորձեցին քաղաքական երանգ հաղորդել դրան, ինձ ասում են՝ դուք տիկին Բելլային՝ Քոչարյանի կնոջը, նկարե՞լ եք։ Դա ի՞նչ հարց է։ Թող ոչ ոք շոու չփնտրի»,- նշում է Լևոն Թոքմաջյանը՝ հավելելով, որ քաղաքական որևէ քննարկում Աննա Հակոբյանի հետ չեն ունեցել։

Հետաքրքրվեցինք՝ ինչպես է զգում Լևոն Թոքմաջյանը՝ որպես քաղաքացի, նախընտրական Հայաստանում․ «Շատ վատ եմ զգում, ժողովուրդը պառակտված է, բաժանված, օրական մեկը մեկին խփում, սպանում է, այս թոհուբոհի մեջ ոչինչ չեմ կարողանում հասկանալ, թացն ու չորը խառնվել է իրար։ Ես կուսակցական չեմ․ իմ կուսակցությունը ժողովուրդն է և սիրուն կանայք»։

Քանդակագործը չի կարողանում հստակ ասել՝ Հայաստանում ժողովրդավարություն կա, թե ոչ․ «Ուզում եմ հավատալ, բայց տեսնում եմ, որ կալանավորված մարդիկ կան, ինչի՞ համար, որ ինչ-որ ռեպլիկ են թողել, ուրիշ խոսք են ասել, դա ժողովրդավարություն չի․․․»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան