Թրամփը խնդրել է ռեկորդային 1.5 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե՝ սոցիալական ծրագրերի կրճատման հաշվին

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Սպիտակ տունը Կոնգրեսից 1.5 տրիլիոն դոլար է խնդրել 2027 թվականի ֆինանսական տարվա ռազմական ծախսերի համար, ինչը մոտավորապես 40%-ով ավելի է, քան ընթացիկ տարվա ռազմական բյուջեն: Եթե օրենսդիրները հաստատեն այս գումարը, ամերիկյան ռազմական ծախսերը կհասնեն նորագույն պատմության մեջ ռեկորդային մակարդակի, գրում է The Insider-ը ՝ հղում անելով The New York Times-ին։

Վարչակազմը ռազմական ծախսերի այդքան կտրուկ աճի պատճառ է նշում Իրանի հետ պատերազմը և զինամթերքի ու ռազմական տեխնիկայի պաշարները համալրելու անհրաժեշտությունը։ Թրամփը հրապարակավ հայտարարել է, որ ազգային անվտանգությունը պետք է լինի առաջնահերթություն, նույնիսկ սոցիալական ծրագրերի կրճատման գնով։ Նա պնդում  է, որ նահանգները կարող են ինքնուրույն ֆինանսավորել առողջապահությունը և նախադպրոցական կրթությունը, մինչդեռ ամենակարևորը «ռազմական պաշտպանությունն» է։

Ռեկորդային պաշտպանության բյուջեի հետ մեկտեղ, Սպիտակ տունը առաջարկում է ներքին ծախսերը կրճատել 73 միլիարդ դոլարով կամ 10%-ով: Կլիմայի, բնակարանային և կրթական ծրագրերը հարվածի տակ կլինեն: Միևնույն ժամանակ, նախատեսվում է ավելացնել իրավապահ մարմինների ֆինանսավորումը: Օրինակ՝ Արդարադատության նախարարությունը կարող է ստանալ ավելի քան 40 միլիարդ դոլար՝ 13%-ով ավելի, քան ներկայիս մակարդակն է: Լրացուցիչ միջոցներ են պահանջվում սահմանային անվտանգության և զանգվածային արտաքսումների համար:

Թրամփը առաջարկում է միջոցների մեծ մասը (ավելի քան 1.1 տրիլիոն դոլար) անցկացնել ստանդարտ բյուջետային գործընթացով, իսկ մնացած 350 միլիարդ դոլարը՝ բյուջեի համաձայնեցման միջոցով, նույն մեխանիզմով, որը թույլ տվեց հանրապետականներին մեկ տարի առաջ իրականացնել հարկերի կրճատումները: Բյուջեի ամբողջական տարբերակը դեռևս չի հրապարակվել. վերլուծաբանները զգուշացնում են, որ ծրագրի իրականացումը կարող է տասնյակ տրիլիոն դոլարներով ավելացնել պետական պարտքը հաջորդ տասնամյակի ընթացքում։

Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդում է NYT-ը, առաջարկվող թվերը մտահոգություններ են առաջացրել երկու կուսակցությունների օրենսդիրների շրջանում: Դեմոկրատներն ու հանրապետականները բողոքում են, որ վարչակազմը չի տեղեկացնում Իրանի հետ պատերազմի ընթացքի մասին: Ավելին, օրենսդիրներն արդեն քվեարկել են 2026 թվականի բյուջեում նմանատիպ կրճատումների դեմ, ուստի  ներկայիս առաջարկները ևս կարող են հանդիպել նմանատիպ դիմադրության։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի