Իրանում մահապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ցույցերին առնչություն ունեցած մի տղամարդ

Լուրեր

27.11.2026 | 13:28
Թմրամիջոցներ իրացնելու համար մեղադրվող Իլյա Մելիքյանից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել շուրջ 136 միլիոն դրամ
27.11.2026 | 13:20
Արման Ծառուկյան․ «RAF-ի գոտին օգնել է ինձ գնել շատ տներ»
27.11.2026 | 13:10
Ուկրաինայի մի շարք բնակավայրերին ռուսական հարվածների հետևանքով զոհ և վիրավորներ կան
27.11.2026 | 13:01
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Շիրակի մարզի որոշ գյուղերում
27.11.2026 | 12:52
Վերսկսվել է Աղվան Հովսեփյանի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի վարույթը
27.11.2026 | 12:43
Անգլիական ակումբը եվրագավաթներում կրկնել է «Արարատի» տպավորիչ ցուցանիշը
27.11.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սանկտ Պետերբուրգը, Կրասնոդարի երկրամասը, Լենինգրադի և Տուլայի մարզերը․ տուժածներ կան
27.11.2026 | 12:25
Թուրքական և իսրայելական ֆուտբոլային ակումբների միջև Բաթումում անցկացված հանդիպմանը բախումներ են գրանցվել թուրք երկրպագուների ու ոստիկանների միջև․ 16 մարդ ձերբակալվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 12:17
Այսօր Հայկական երկաթուղու կառավարման հարցով հայ-ռուսական 2-րդ հանդիպումն է․ այն անցկացվելու է նեղ կազմով
27.11.2026 | 12:10
Թմրավաճառության մեջ կասկածվողները քարշ են տվել ոստիկանին // Մոսկվան՝ TRIPP-ում ՌԴ-ի շահերի մասին
27.11.2026 | 12:02
Բյուջեի վերաբերյալ ԵՄ գագաթնաժողովն ավարտվել է վաղաժամկետ՝ առանց համաձայնության
27.11.2026 | 11:54
Սահմանվել է սակագնային քվոտա՝ ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ
27.11.2026 | 11:45
Թրամփը հայտարարել է, որ Պուտինին կոչ է արել դադարեցնել Եվրոպայում «ռազմական ագրեսիան» 
27.11.2026 | 11:28
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիային
27.11.2026 | 11:14
Բարձրաստիճան պաշտոնյաների արտասահմանյան գործուղումների վերաբերյալ քննարկում ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Իրանը մահապատժի է ենթարկել մի տղամարդու, որը դատապարտվել էր հունվարին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ռազմական օբյեկտի վրա հարձակմանը մասնակցելու համար, գրում է CNN-ը։

«Տղամարդը փորձել է մտնել ռազմական կենտրոն և ոչնչացնել այն՝ այնտեղ գտնվող զենքը խլելու համար»,- հաղորդում է Tasnim-ը՝ հավելելով, որ Ամիրհոսեյն Հաթամի անունով տղամարդը կախաղան է բարձրացվել այսօր առավոտյան։

Իրանի պետական ​​լրատվամիջոցների հաղորդագրությունները ենթադրում են, որ վերջին մեկ ամսվա ընթացքում իրականացվել է առնվազն 9 մահապատիժ: Այնուամենայնիվ, այս թիվը, հավանաբար, պահպանողական գնահատական ​​է, քանի որ մահապատիժների մեծ մասը հրապարակայնորեն չի բացահայտվում, և թափանցիկությունը սահմանափակ է։

Այս դեպքերից մի քանիսը, կարծես, կապված են հունվարյան բողոքի ցույցերի կամ այլ անվտանգության մեղադրանքների հետ, և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները զգուշացնում են, որ տասնյակ մարդիկ կարող են մահապատժի ենթարկվել։

Հաթամին այն ցուցարարների խմբի մեջ էր, որոնց մասին Amnesty International-ը այս շաբաթ հայտարարել էր, որ նրանք կարող են մահապատժի ենթարկվել»։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի