Դավիթ Մինասյանին հարվածողը Փաշինյանի թիկնապահն է, որը Հովհաննավանքից քաղաքացուն դուրս էր բերել բերանը փակելով

Լուրեր

16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
Բոլորը

Factor TV-ն արդեն հայտնել է, որ Սուրբ Աննա առաջնորդանիստ եկեղեցում մարտի 29-ին տեղի ունեցած միջադեպի հետ կապված համացանցում նոր տեսանյութ է տարածվում։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է մի տղամարդ ձեռքով հարվածում 18-ամյա Դավիթ Մինասյանին, որն այսօր կալանավորվեց 2 ամսով վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարվածելու փորձի գործով։

Factor TV-ն նույնականացրել է Դավիթ Մինասյանին հարվածող տղամարդուն։ Նա Պետական պահպանության ծառայության աշխատակից է, զբաղվում է Նիկոլ Փաշինյանի անվտանգության պահպանմամբ և մշտապես ուղեկցում է վարչապետին։

Նա ՊՊԾ նույն ծառայողն է, որը 2025 թվականի հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքից քաղաքացու բերանը ձեռքով փակած դուրս բերեց։ Հայկ Դորունցը համարձակվել էր Փաշինյանի ներկայությամբ հայտարարել, որ Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակված Տեր Արամը իրավունք չունի պատարագ մատուցել։

Հիշեցնենք՝ կիրակի Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ, որին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, միջադեպ էր տեղի ունեցել։ Այն պահին, երբ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները ճանապարհ էին բացում, որպեսզի նա դուրս գար, մի երիտասարդ նախ ընդդիմացավ, ապա փորձեց ձեռքով հարվածել վարչապետին։ Այդ երիտասարդը 18-ամյա Դավիթ Մինասյանն է, որին մեղադրանք է ներկայացվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու համար։ Նա այսօր կալանավորվել է 2 ամսով։ Միջադեպի մյուս մասնակիցները՝ Դավիթ Մինասյանի եղբայր Միքայել Մինասյանն ու Գևորգ Գևորգյանը երեկ ազատ են արձակվել։ Վերջինի նկատմամբ կիրառվել է 5 մլն դրամ գրավ ու բացակայելու արգելք, իսկ Միքայել Մինասյանի նկատմամբ՝ միայն բացակայելու արգելք։ Նա մեղադրվում է այդ գործողություններին աջակցելու համար, իսկ Գևորգյանն այդ ամենը կազմակերպելու համար։

 

Նարեկ Կիրակոսյան