Իտալիան 3-րդ անգամ անընդմեջ բաց կթողնի աշխարհի առաջնությունը, ևս 4 եվրոպական հավաքական նվաճել է ուղեգիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Ֆուտբոլի Իտալիայի հավաքականը երրորդ անգամ անընդմեջ չի մասնակցի աշխարհի առաջնությանը։

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայանալիք ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փլեյ-օֆֆի եզրափակիչում Ջենարո Գատուզոյի գլխավորած թիմը հետխաղային 11-մետրանոցներով պարտվել է Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին, որը նվաճել է եզրափակիչ մրցաշարի ուղեգիր (տեսանյութ)։

Բոսնիա և Հերցեգովինայում կայացած հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1։1 հաշվով։ Խաղի հաշիվը 15-րդ րոպեին բացել է «Ֆիորենտինայի» իտալացի հարձակվող Մոյզե Քինը։ 41-րդ րոպեին իտալացիները 10 խաղացողով են մնացել «Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնիի հեռացման պատճառով։

79-րդ րոպեին դաշտի տերերի պատասխան գոլը խփել է Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Հարիս Տաբակովիչը։ Հետխաղային 11-մետրանոցներով բոսնիացիները հաղթել են 4։1 հաշվով։

Աշխարհի առաջնության ուղեգիր են նվաճել նաև Շվեդիայի, Չեխիայի և Թուրքիայի հավաքականները։

Աշխարհի քառակի չեմպիոն Իտալիան նախորդ անգամ աշխարհի առաջնությանը մասնակցել է 2014 թվականին՝ խմբային փուլում գրավելով երրորդ տեղը։ ԱԱ-2018-ում ու ԱԱ-2022-ում իտալացիներին չէր հաջողվել նվաճել եզրափակիչ փուլի ուղեգիր։