Ալեքսանդրա Գրիգորյանը հավակնում է Եվրոպայի լավագույն կին ծանրորդի կոչմանը
Հայաստանի ներկայացուցիչ Ալեքսանդրա Գրիգորյանը հավակնում է 2025 թվականի Եվրոպայի լավագույն կին ծանրորդի կոչմանը։
Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան ներկայացրել է հավակնորդների ցուցակը, որում ընդգրկվել է 10 ծանրորդ։ Հաղթողը հայտնի կդառնա քվեարկության արդյունքում։
2025 թվականին Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպայի երիտասարդական չեմպիոն ու աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր։ Անցյալ տարի նա ճանաչվել էր Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ:
Գրիգորյանը մասնակցելու է Վրաստանի Բաթումի քաղաքում ապրիլի 19-26-ից կայանալիք Եվրոպայի առաջնությանը՝ հանդես գալով 58 կգ քաշային կարգում։