Սամվել Կարապետյանի եղբայրը Սերժ Սարգսյանի ամենաբարձր պաշտոնյաներից էր, ո՞նց կապ չունի ՀՀԿ իշխանության հետ․ Նարեկ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.07.2026 | 12:44
Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել
23.07.2026 | 12:34
Սևանա լճի ջրածածկ տարածքի կառուցապատման պայմանագրից ծագող իրավունքը դադարեցվել է
23.07.2026 | 12:25
Նյու Յորքում ձերբակալել են Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահին
23.07.2026 | 12:16
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր և վիրավորներ կան
23.07.2026 | 12:07
Իրավապահները գործողություն են իրականացնում «Առինջ մոլ»-ում․ ՈՒՂԻՂ
23.07.2026 | 12:00
Մ-1 և Մ-2 ճանապարհներին գովազդային վահանակների տեղադրումը կարող է արգելվել
23.07.2026 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Վորոնեժում Wildberries-ի պահեստի և Ուլյանովսկում վառելիքաէներգետիկ համալիրի վրա
23.07.2026 | 11:41
Գրիզմանը գոլ է խփել MLS-ում նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 11:30
Զինծառայողի մահվան գործով երկու համածառայակցի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
23.07.2026 | 11:20
ԱՄՆ-ն Իրանին 12-րդ գիշերն անընդմեջ հարվածներ է հասցրել․ Թեհրանը հայտնել է Հորմուզի նեղուցում երեք լցանավեր կանգնեցնելու մասին
23.07.2026 | 11:13
ՄԻՊ-ը բարձրացրել է Արեգնազ Մանուկյանի՝ դստեր հետ հաղորդակցության սահմանափակումը վերանայելու հարցը
23.07.2026 | 11:09
Անտառային փողոցում շինարարական աշխատանքները կասեցվել են․ կառուցապատողը կտուգանվի
23.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
23.07.2026 | 10:53
Սևանա լճի 1215 քմ տարածքի կառուցապատման իրավունքը չեղարկվել է
23.07.2026 | 10:44
Ռուբիոն ու Լավրովը 35 րոպեանոց հանդիպում են անցկացրել Մանիլայում․ ինչ հարցեր են քննարկվել
Բոլորը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը համոզված է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն արդեն պարտվել են Ռուբեն Ռուբինյանի հետ գրազը, քանի որ Սամվել Կարապետյանը, ըստ օրենքի, չի կարող լինել ՀՀ վարչապետ կամ ԱԺ պատգամավոր։ Նա Factor TV-ի հետ զրույցում նաև անդրադարձել է ընտրակաշառքի դեպքերին և Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպին։

Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանի արձագանքին Ռուբեն Ռուբինյանի գրազի վերաբերյալ, Նարեկ Գրիգորյանը նշել է, որ այդ գրազն արդեն իսկ պարտված է, քանի որ Սամվել Կարապետյանի թեկնածությունն իրավական հիմք չունի։

«Արդեն պարտված գրազի համար չարժե նորից հնգապատկել։ Ես ասեմ՝ պարզ ու հասարակ։ Այսինքն՝ Սամվել Կարապետյանը, ըստ էության, չի կարող լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ և չի կարող լինել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, չի կարող լինել ցուցակում։ Այսինքն, ո՞նց, ենթադրենք մի վատ սցենար պատկերացնենք՝ իրենք, ենթադրենք, հաղթել են, եկել են Ազգային ժողով, բայց ցուցակում չկա Սամվել Կարապետյանի անունը։ Ո՞նց է ինքը դառնալու վարչապետ», – նշել է պատգամավորը։

Խոսելով Հակակոռուպցիոն կոմիտեի բացահայտած ենթադրյալ ընտրակաշառքի դեպքերի մասին, որոնք, ըստ հաղորդագրության, կապված են «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ, Գրիգորյանը կասկածի տակ է դնում մյուս կողմի հերքումները։

«Տեսե՛ք, դա Հակակոռուպցիոն կոմիտեն է հայտնել, և այնտեղ կան նաև ձայնագրություններ։ Ես չեմ կարծում, որ մեկի ձայնը կարող են… չգիտեմ, այդ տեխնոլոգիաներով նման բան կա, թե չկա, բայց չի կարող այդպիսի բան լինի, որովհետև կգնա դատարանում, ըստ էության, կփլուզվի այդ ամբողջ գործը։ Ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այդ ձայնագրությունները նայում եմ ու հասկանում եմ, որ երկու մարդ… ոչ արհեստական է, ոչ բան է, մարդը մարդու հետ խոսում է», – ասել է նա։

Ի պատասխան այն մեղադրանքների, թե իշխանությունն էլ պետական բյուջեի միջոցներով է «ձայներ գնում»՝ բարձրացնելով թոշակներն ու նպաստները, Գրիգորյանը պնդում է, որ դրանք նախընտրական ծրագրով ստանձնած պարտավորություններ են։ «Մենք խոստացել էինք մեր նախընտրական ծրագրով, մեր կառավարության ծրագրում նշված էր, որ պետք է բարձրացնել։ Դե, ընտրությունները ամեն օր են, ընտրության հաջորդ օրվանից սկսվում է ընտրություններ հաջորդ փուլի համար։ Այսինքն, կառավարությունը ոչինչ չանի՞»։

Անդրադառնալով Սուրբ Աննա եկեղեցում վարչապետի հետ տեղի ունեցած միջադեպին և դրան հաջորդած ձերբակալություններին, Գրիգորյանը նշել է. «Նախ՝ այդ դեպքը շատ զազրելի էր, և իմ համար պատկերն էր այն մարդկանց, ովքեր իրեն պաշտպանում են, այսինքն՝ ընդդիմադիր ուժերի, որովհետև եկեղեցու մեջ փորձել հարվածել Հայաստանի Հանրապետության վարչապետին… տեսեք, կապ չունի Հայաստանի Հանրապետության վարչապետի անունը։ Կա Հայաստանի Հանրապետության վարչապետ»։

Նա հերքել է այն տեղեկությունները, թե ԱԱԾ-ն նախապես ստուգում է այն վայրերը, ուր այցելելու է վարչապետը՝ հնարավոր միջադեպերից խուսափելու համար։

«Մենք չենք նեղվում, եթե մարդը մեր հետ համակարծիք չէ, մեր հետ համախոհ չէ և մեր գաղափարակիցը չէ, մենք դրանից չենք նեղվում, մենք փորձում ենք մարդու հետ խոսել, բացատրել և այլն, և այլն, և չենք նեղվում, որ մարդը մեզ, օրինակ, չգիտեմ, չի ընդունում, կոպիտ ասած, անվտանգության աշխատակիցները ծեծելով չեն սպանում կամ, չգիտեմ, այլ բան չեն անում», – ընդգծել է պատգամավորը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան