Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ տարածաշրջանային գլխավոր տնօրենը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերը
Քաղաքականություն
31.03.2026 | 16:04
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին: Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԶԲ հետ համատեղ իրականացվող ծրագրերը:
«Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է ԱԶԲ ներգրավվածությունը երկրի համար կարևոր նախագծերի իրականացման գործում: Առանձնակի շեշտվել է մասնավոր հատվածի հետ ԱԶԲ համագործակցության կարևորությունը: Անդրադարձ է կատարվել մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին և արդի մարտահրավերներին: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման արդյունքում բացվող հնարավորությունների շուրջ»,- գրված է հաղորդագրության մեջ: