Չինաստանը երախտագիտություն է հայտնել Հորմուզի նեղուցով երեք նավերի անցման համար

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Պեկինը «երախտագիտություն» է հայտնել Հորմուզի նեղուցով երեք չինական նավերի անցման համար, որն Իրանը գրեթե փակել է Մերձավոր Արևելքում պատերազմի սկզբից, գրում է France 24-ը։

Հետևման տվյալների համաձայն՝ երկուշաբթի Պարսից ծոցից դուրս գալով՝ երկու նավեր անցել են նեղուցով, որը կարևոր ուղի է նավթի և գազի փոխադրման համար։ MarineTraffic-ի տվյալներով՝ CSCL CIndian Ocean նավը երկուշաբթի մոտավորապես ժամը 09:14-ին անցել է նեղուցը, իսկ CSCL Arctic Ocean-ը՝ 27 րոպե անց։

«Համապատասխան կողմերի հետ համակարգված աշխատանքից հետո վերջերս Հորմուզի նեղուցով անցան չինական երեք նավեր։ Մենք երախտագիտություն ենք հայտնում համապատասխան կողմերին՝ ցուցաբերված օգնության համար»,- ասել է երկրի ԱԳՆ մամուլի խոսնակ Մաո Նինգը։

Նա չի հիշատակել Իրանը կամ մանրամասներ չի հայտնել երրորդ նավի մասին։

Բացի այդ, Նինգը նշել է, որ Չինաստանի արտաքին գործերի նախարարը և նրա պակիստանցի գործընկերը կքննարկեն Իրանում ստեղծված իրավիճակը վերջինիս Չինաստան այցի ընթացքում։ Երկու երկրներն ունեն նմանատիպ դիրքորոշումներ միջազգային և տարածաշրջանային խոշոր հարցերի շուրջ, հայտարարել է խոսնակը։ Պեկինը և Իսլամաբադը նպատակ ունեն «ամրապնդել համագործակցությունն» Իրանի հարցում։

Պակիստանը փորձում է նպաստել դիվանագիտական ​​բանակցություններին՝ Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու նպատակով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի