Մեկնարկել է շախմատի Հավակնորդների մրցաշարը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կիպրոսում մեկնարկել է շախմատի աշխարհի չեմպիոնի Հավակնորդների մրցաշարը 8 գրոսմայստերի մասնակցությամբ։
Առաջին տուրի չորս պարտիաներից երեքում հաղթող է եղել։ Գրանցվել են հետևյալ արդյունքները․
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) – Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)` 1:0
Ջավոհիր Սինդարով (Ուզբեկստան) – Անդրեյ Եսիպենկո (Ռուսաստան)՝ 1:0
Մատիաս Բլյուբաում (Գերմանիա) – Վեյ Յի (Չինաստան)` 0,5:0,5
Ռամեշբաբու Պարգնանադհա (Հնդկաստան) – Անիշ Գիրի (Նիդերլանդներ)` 1:0
Հավակնորդների մրցաշարի հաղթողը հնարավորություն է ստանալու համաշխարհային թագի համար պայքարել աշխարհի գործող չեմպիոն, հնդիկ Գուկեշ Դոմարաջուի հետ։