Թրամփը դիտարկում է «Իրանից ուրանի հանելու ռազմական գործողության» հնարավորությունը. WSJ

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանից 1000 ֆունտ ուրան հանելու նպատակով ռազմական գործողություն ձեռնարկելու հնարավորությունը։ Այս մասին գրել է The Wall Street Journal-ը, փոխանցում է BBC-ն։

WSJ-ը, հղում անելով անանուն պաշտոնյաներին, գրում է, որ գործողության ընթացքում, «հավանաբար, ամերիկյան ուժերը կտեղակայվեն երկրի ներսում մի քանի օրով կամ ավելի երկար»։ Թրամփը դեռ7s որոշում չի կայացրել, բայց, «ընդհանուր առմամբ, բաց է մնում այդ գաղափարի համար, քանի որ դա կարող է օգնել իրագործել իր կենտրոնական նպատակը՝ կանխել Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը», ասել են աղբյուրները։

The New York Times-ը հաղորդում է, որ տարածաշրջանում տեղակայված զորքերը «կարող են օգտագործվել Սպահանի միջուկային օբյեկտում Իրանի բարձր հարստացված ուրանի դեմ ուղղված առաքելության համար», բայց դրանք կարող են նաև օգտագործվել Խարգ կղզին գրավելու կամ Հորմուզի նեղուցը պաշտպանելու համար։

Այս ամսվա սկզբին The New York Times-ը հաղորդել էր, որ Թրամփն «ակնհայտորեն քննարկում է» «ռումբի համար գրեթե պատրաստ միջուկային նյութը բռնագրավելու և ոչնչացնելու գործողությունը, որը, ենթադրաբար, մեծ մասամբ պահվում է Սպահանի լեռան խորքում»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի