Աջափսանդալից մինչև կնոպկա սեղմողներ․ քաղաքական ուժերը միմյանց նախընտրական ցուցակների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
16.11.2024 | 15:19
Не виноватая я, он сам пришел. մահացել է «Ադամանդե ձեռքը» հայտնի ֆիլմի դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան
16.11.2024 | 15:01
Սպանություն՝ բուժհաստատության բակում. ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն. ՔԿ
Բոլորը

Պատգամավոր Ալեն Սիմոնյանն «Իմ քայլը» դաշինքի ցուցակում չի տեսնում կոճակ սեղմողների: «Մենք հո զինվորականներ չենք, վերջ ի վերջո, մենք ժողովրդավար ուժ ենք եղել, լրագրողներ ունենք»,- տարակուսում է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամը։

Պատգամավորը տեղեկացնում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում քննարկումները միշտ բուռն են, որոշումներն ընդունվում են կոնսենսուսով։ «Իհարկե, լինելու են հարցեր, որոնք քննարկվելու են և խմբակցությունով կորոշենք ապագայում, բայց որ ասեն՝ կնոպկա սեղմողներ, դա վիրավորանք է իմ նկատմամբ, լրագրողների նկատմամբ»,- ասում է պարոն Սիմոնյանը։

Էդուարդ Շարմազանովը «Իմ քայլի» մասին այլ բան է ասում՝ աջափսանդալ։ Նա նկատի ունի, որ ցուցակում մարդիկ են, որոնք երեկ դեմ էին հայ-ռուսական բարեկամությանը, իսկ այսօր Նիկոլ Փաշինյանի կողքին են, որը դեմ չէ։ «Ու ինձ համար հիմա ընկալելի չէ՝ էդ մարդիկ մնացել են իրենց կարծիքին, էլի գտնում են, որ Եվրասիական միությունը չարիք է, էլի գտնում են, որ ՀԱՊԿ-ը չարիք է, էլի գտնում են, որ Ռուսաստանն է մեղավոր Հայաստանի հետ կապված բազմաթիվ խնդիրներում, թե՞, ինչպես Նիկոլ Փաշինյանը, հեղափոխությունից հետո փոխել են իրենց կարծիքը։ Դրա համար ասել եմ աջափսանդալ»,- պարզաբանում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Նա տարօրինակ ոչինչ չի տեսնում, որ Հանրապետականի ցուցակի 127 անդամների մեծ մասին հասարակությունը չգիտի:

«-«Իմ քայլի» թեկնածուներին, բացի Նիկոլ Փաշինյանից ու մեկ-երկուսից, մնացածին էլ չգիտի։

-Բայց նրանք «Իմ քայլից» են։

-Էդ «Իմ քայլը» վերջում կարող է դառնալ հետքայլ»։

«Ելք»-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը որևէ կերպ չէր ցանկանա մեկնաբանել հանրապետական որևէ գործչի բնորոշումներն իշխանության նախընտրական ցուցակի մասին։ «Ես զարմանում եմ, որ մինչ էս պահը դեռ շարունակում եք ՀՀԿ-ի ասածներին լուրջ վերաբերվել և մեզ հարցեր տալ»,- զարմացած է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանը։

Ինքը հասկանում է հասարակության մի հատվածի դժգոհությունը «Իմ քայլը» դաշինքի ցուցակի հանդեպ։ Ըստ պատգամավորի՝ իշխանափոխությունը նոր է տեղի ունեցել, և դեռ շատ ջրեր կհոսեն. «Հիմա էլ են շարունակում մեղադրել անփորձության մեջ, բայց, ի դեպ ասեմ, երկրում իշխանափոխություն է տեղի ունեցել, դեռ երկար խմորումներ կլինեն, դեռ երկար նախարարներ կփոխվեն»։

Իրենց ցուցակից գոհ են նաև ԲՀԿ-ական պատգամավորները։ Առյուծի պատկեր ունեցող փողկապով խորհրդարան եկած ծառուկյանական Վահե Էնֆիաջյանը նկատում է, որ ցուցակում արված փոփոխությունները շատ լուրջ են։ «Մեր ցուցակում նոր մարդիկ կան, որոնք պատգամավոր չեն եղել, գործընթացներում չեն եղել, և ակնհայտ է, որ դա փոփոխություն է»,- պարզաբանում է ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։

Հովիկ Աբրահամյանի որդու բացակայությունը ԲՀԿ ցուցակում նա բացատրում է Արգամ Աբրահամյանի ցանկությամբ։ Իսկ ահա Հանրապետական պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը կուսակցության ցուցակում կա, բայց ռեյտինգային ընտրակարգի հետ գործ չունի: «Իրականում քննարկումների, համաձայնության արդյունքում իմ որոշումն է եղել, որ չառաջադրվեմ ռեյտինգային ընտրակարգով, բայց հիմնավորումը սա էր. հնարավորություն տալ երիտասարդներին»։

-Բայց Դուք ցուցակում լինելու համաձայնություն տվե՞լ եք։

-Իհարկե։ Իհարկե, չի կարող նման բան լինել, որովհետև մինչև ցուցակ կազմելը համապատասխան փաստաթղթեր պետք է ներկայացվեին»։

Ի դեպ՝ պատգամավորը տեղեկացնում է, որ ընտրություններից հետո Հանրապետականում լուրջ փոփոխություններ են սպասվում։

Մհեր Արշակյան