Իրանը սպառնում է հարվածներ հասցնել տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի համալսարաններին

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

Իրանը սպառնացել է հարվածներ հասցնել տարածաշրջանում գործող իսրայելական և ամերիկյան համալսարաններին՝ որպես պատասխան երկու իրանական բուհերի դեմ իրականացված հարձակումների։ Եթե ԱՄՆ վարչակազմը ցանկանում է, որ տարածաշրջանում իր համալսարանները խուսափեն պատասխան քայլերից, ապա պետք է մինչև մարտի 30-ի կեսօր (Թեհրանի ժամանակով) դատապարտի համալսարանների ռմբակոծությունները։ Այս մասին հաղորդում է Fars գործակալությունը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԿՍԻՀ) հայտարարությանը X սոցիալական ցանցում։

Տարածաշրջանում գտնվող ամերիկյան համալսարանների բոլոր աշխատակիցներին, դասախոսներին և ուսանողներին, ինչպես նաև հարակից տարածքների բնակիչներին խորհուրդ է տրվում պահպանել առնվազն մեկ կիլոմետր հեռավորություն համալսարանների տարածքներից։

Իրանի տվյալներով՝ հարվածներ են հասցվել Սպահանի տեխնիկական համալսարանին և Թեհրանի գիտության և տեխնոլոգիաների համալսարանին։

Մի շարք ամերիկյան համալսարաններ ունեն տարածաշրջանային մասնաճյուղեր Պարսից ծոցի երկրներում․ մասնավորապես՝ Տեխասի A&M համալսարանը Քաթարում և Նյու Յորքի համալսարանը Արաբական Միացյալ Էմիրություններում։

Միաժամանակ, Բեյրութի ամերիկյան համալսարանը ԿՍԻՀ հայտարարությունից հետո առաջիկա երկու օրերին անցնում է հեռավար ուսուցման։

«Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսիայի իրական նպատակը մեր երկրի գիտական հիմքի և մշակութային ժառանգության ոչնչացումն է՝ համակարգված հարվածներ հասցնելով համալսարաններին, գիտահետազոտական կենտրոններին, պատմական հուշարձաններին և նշանավոր գիտնականներին»,- գրել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային X-ում։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են ռազմական գործողություններ Մերձավոր Արևելքում՝ ավիահարվածներ հասցնելով Իրանին։ Թեհրանը պատասխանել է հրթիռային և անօդաչու սարքերի հարձակումներով Իսրայելի, Պարսից ծոցի մի շարք երկրների և տարածաշրջանում գտնվող ամերիկյան օբյեկտների դեմ։