Էդուարդ Սպերցյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի հայտացուցակում
ՀՖՖ-ն հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Բելառուսի հավաքականի դեմ ընկերական խաղում։
Հայտացուցակից բացակայում է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Հայաստանի հավաքականի ավագը չի հասցրել վերականգնվել վնասվածքից։
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա կիսապաշտպանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 31 հանդիպում, դարձել 12 գոլի ու 15 գոլային փոխանցման հեղինակ։
Հայաստան – Բելառուս հանդիպումը կկայանա մարտի մարտի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 18։00-ին։
