Արման Ծառուկյանը ռևանշ մենամարտում հաղթել է Ջորջիո Պուլասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը RAF (Real American Wrestling) լիգայում ռևանշ մենամարտ է անցկացրել ամերիկացի ըմբիշ ու բլոգեր Ջորջիո Պուլասի հետ։

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում կայացած RAF 07 մրցաշարում հայ մարտիկը հաղթել է 9։3 հաշվով։ Մենամարտի վերջնամասում Ծառուկյանը կատարել է 4 միավորանոց հնարք ու տապալել մրցակցին։ Մարտիկներն ազատ ոճի ըմբշամարտի կանոններով մրցել են միջին քաշային կարգում (79 կգ)։

Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը և Ջորջիո Պուլասը մարտի 1-ին ազատ ոճի ըմբշամարտի մենամարտ էին անցկացրել նաև RAF 06 մրցաշարում։ Հայ մարտիկը հաղթել էր 5։3 հաշվով, իսկ եզրափակիչ ազդանշանից անմիջապես հետո հարվածել էր հատակին հայտնված մրցակցին, ինչից հետո սկսվել էր զանգվածային բախում։

29-ամյա Ծառուկյանը RAF-ում առաջին մենամարտն անցկացրել էր հունվարի 10-ին՝ ժամկետից շուտ 10։0 հաշվով հաղթելով 38-ամյա ամերիկացի Լենս Փալմերին։ Հայաստանի ներկայացուցիչը խառը մենամարտերում մասնակցել է 26 հանդիպման, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։