Կարեն Վարդանյան. Ես ինձ բելառուս եմ համարում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
27.07.2026 | 20:02
Ինչպես են իրականացվել գաղտնալսումները․ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխնախագահը մանրամասներ է պատմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 19:49
Հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի վիճակը վատթարացել է․ փաստաբանը դիմել է Ալիևին
27.07.2026 | 19:39
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ըստ ՀՀ վարչապետի՝ սահմանափակումները հակասում են երկկողմ և ԵՏՄ պայմանագրերին
27.07.2026 | 19:33
Գազատար է վնասվել. Գյումրու մի շարք հասցեներում վթարային գազանջատում է
27.07.2026 | 19:21
ՀՀ-ն Ախուրիկի երկաթուղու վերականգնման մրցույթ է հայտարարել, բայց այն դեռ մնում է ՌԴ կոնցեսիայի ներքո
27.07.2026 | 19:08
Մ-17 ԱԱ․ Արարատ Ավետիսյանը և Վազգեն Մնացականյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտեն Բաքվում
27.07.2026 | 19:00
ՌԴ-ն պատերազմ է վարում ՀՀ-ի դեմ՝ պատժամիջոցներով․ ռազմական տրամաբանությամբ կիրառում է տնտեսական լծակներ․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 18:51
Ռուսաստանն ամեն ինչ կանի հաղթանակի համար․ Պուտին
27.07.2026 | 18:40
Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ԿԿՀ-ի դեմ
27.07.2026 | 18:28
Երևանի ավագանու չորս թափուր մանդատները փոխանցվել են հաջորդ թեկնածուներին
Բոլորը

Ֆուտբոլի Բելառուսի հավաքականի հարձակվող Կարեն Վարդանյանը Երևանում կայացած նախախաղային ասուլիսին խոսել է Հայաստանի ազգային հավաքականի դեմ ընկերական հանդիպման մասին։

«Առաջին անգամ եմ Հայաստանում։ Ամեն ինչ դուր է եկել, Երևանը լավ քաղաք է։ Հասկանում եմ, որ երկրպագուների համար իմ` հավաքականի ընտրությունը կարող է հակասական թվալ, բայց ես ծնվել եմ Բելառուսում, մտածելակերպս բելառուսական է, ավանդույթներս՝ նույնպես։

Ես հարգում եմ նաև հայկական ավանդույթները և իմ արմատները, բայց ես ինձ բելառուս եմ համարում։

Բելառուսի հավաքականում առաջին խաղից առաջ կար լարվածություն, բայց ուրախ եմ, որ նորամուտս տեղի ունեցավ»,- ասել է Մինսկի «Դինամոյի» 22-ամյա ֆուտբոլիստը։

Հայաստան – Բելառուս հանդիպումը կկայանա մարտի մարտի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 18։00-ին։ Մարտի 26-ին բելառուսներն ընկերական խաղ էին անցկացրել նաև Կիպրոսի հավաքականի հետ՝ հաղթելով 1։0 հաշվով։ 22-ամյա Կարեն Վարդանյանն այդ խաղում նորամուտն էր նշել Բելառուսի հավաքականում, որն առաջին հանդիպումն էր անցկացրել Վիկտոր Գոնչարենկոյի գլխավորությամբ։