Լևիկ Միքայելյանը պարտվել է օլիմպիական չեմպիոն Զաուր Ուգուևին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների նորընծա չեմպիոն Լևիկ Միքայելյանը մասնակցել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացած Ըմբշամարտի պրոֆեսիոնալ լիգայի (PWL) հերթական մրցաշարին։
Հայ ըմբիշը 61 կգ քաշային կարգում գոտեմարտել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն Զաուր Ուգուևի հետ ու երկրորդ մրցափուլում պարտվել 0։11 հաշվով։ Ռուսաստանցի ըմբիշը գոտեմարտի օրը նշում էր ծննդյան 31-րդ տարեդարձը։
Հիշեցնենք, որ այս ամիս Լևիկ Միքայելյանը կարիերայում երկրորդ անգամ նվաճել էր Եվրոպայի Մ23 չեմպիոնի կոչումը։