Նոր արգելանքներ՝ Վահե Հակոբյանի հոր ընկերության և փոխկապակցված անձանց գույքի վրա

Լուրեր

15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
15.05.2026 | 22:08
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության հարցեր
15.05.2026 | 21:54
«Մեկին հինգ ենք պատասխանելու». Քոչարյանն ու Փաշինյանը որոշել են խոսքի տակ չմնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:44
Իրանը «չի վստահում» ԱՄՆ-ին․ կբանակցի միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը լուրջ լինի. Արաղչի
15.05.2026 | 21:30
Դեմ ենք ԵՏՄ-ից դուրս գալուն․ երկրի վիճակն այնպես կփոխվի, որ ռիսկերը կբերեն տնտեսության փլուզում․ Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:18
Կրեմլամետ «Մատրյոշկայի» արշավը Փաշինյանի դեմ ավելի մասշտաբային է, քան ԱՄՆ-ում, Գերմանիայում և Լեհաստանում անցկացված ընտրություններինը միասին. անդրադարձ
15.05.2026 | 21:07
Նուռնուսի ամառանոցներից մեկում հրդեհ է բռնկվել
15.05.2026 | 20:55
36 երկիր մտադիր է միանալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի գործով հատուկ տրիբունալի աշխատանքին
15.05.2026 | 20:35
ՌԴ-ից սպառնալիք կա՝ եթե երկաթուղու հարցով կտրուկ քայլերի դիմեք, կօգտագործեն տնտեսական լծակներ․ ՀՀ-ն դիլեմայի առաջ է․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 20:25
Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով
Բոլորը

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Դիանա Հովհաննիսյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը Սյունիքի նախկին մարզպետ, «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր Վահե Հակոբյանի և նրա հետ փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Factor TV-ն այս մասին տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Դատարանը վերացրել է Հակակոռուպցիոն դատարանի փետրվարի 6-ի որոշման այն մասերը, որոնցով մերժվել էր հայցի ապահովման միջոցի կիրառումը «ՍԵՎԵՐՈւՄ ՄԻԼԵՍ» ՍՊԸ-ի և Աննա Սեդրակյանի կողմից տրված փոխառության նկատմամբ։

Առաջին ատյանի դատարանը մասնակի բավարարել էր հայցի ապահովման միջնորդությունը, սակայն մերժել էր մի քանի պահանջ, այդ թվում՝ արգելանք դնել «ՍԵՎԵՐՈՒՍ ՄԻԼԵՍ» ՍՊԸ-ում Վահե Հակոբյանի հոր՝ Ալբերտ Հակոբյանի մասնակցության և ընկերության գույքի օտարման վրա, ինչպես նաև Աննա Սեդրակյանի կողմից Սաթենիկ Քոսյանին տրված շուրջ 19.7 մլն դրամ փոխառության պահանջի իրավունքի տնօրինման արգելք սահմանել։

Վերաքննիչ դատարանը, քննելով դատախազության բողոքը, գտել է, որ առաջին ատյանի դատարանը պատշաճ չի գնահատել հայցի ապահովման միջոց չկիրառելու ռիսկերը։ Որոշման մեջ, մասնավորապես, նշվում է. «Հաշվի առնելով, որ այս գործով ներկայացված հայցի առարկան իր մեջ ներառում է նաև «ՍԵՎԵՐՈՒՍ ՄԻԼԵՍ» ՍՊԸ-ում Ալբերտ Հակոբյանի մասնակցությունը որպես ապօրինի ծագում ունեցող գույք ամբողջությամբ բռնագանձելու պահանջ՝ հայցվորի կողմից ներկայացված ձևով հայցի ապահովման միջոց չկիրառելը կարող է հետագայում անհնար դարձնել կամ դժվարացնել այդ մասնակցության՝ որպես գույքի, բռնագանձման մասով դատական ակտի կատարումը, քանի որ պատասխանողն ազատ կլինի իր բաժնեմասի տնօրինման հարցում, իսկ ընկերության կողմից իր գույքերի ազատ տնօրինման պայմաններում էլ կարող է նվազել իրավաբանական անձի իրական արժեքը»։

Անդրադառնալով Աննա Սեդրակյանի կողմից տրված փոխառությանը՝ Վերաքննիչ դատարանը նշել է, որ հայցի ապահովման միջոցի կիրառման անհրաժեշտության ապացուցման շեմն ավելի ցածր է, և դատարանի մոտ պետք է ձևավորվի «ողջամիտ կասկած» դատական ակտի կատարման հնարավոր դժվարությունների վերաբերյալ։

«Այս առումով իրավաչափ է դատախազության փաստարկն առ այն, որ 19.784.960 ՀՀ դրամի չափով փոխառության պահանջի իրավունքի առկայությունը և հայցադիմումով նշված պահանջի մասով հիմնավորվածության վերջնական գնահատականը կարող է տրվել միայն գործով դատական քննության ընթացքում», – ասված է որոշման մեջ։

Արդյունքում, Վերաքննիչ դատարանը վերացրել է առաջին ատյանի դատարանի որոշման վիճարկվող մասերը և կայացրել նոր դատական ակտ, որով՝ արգելվել է Ալբերտ Հակոբյանին «ՍԵՎԵՐՈՒՍ ՄԻԼԵՍ» ՍՊԸ-ում ունեցած իր մասնակցության տնօրինումը, ընկերությանը պատկանող անշարժ և շարժական գույքերի (բացառությամբ շրջանառու միջոցների) օտարման հետ կապված որևէ գործողություն կատարել։

Բացի այդ, արգելվել է Աննա Սեդրակյանին տնօրինել Սաթենիկ Քոսյանին տրված փոխառության չվերադարձված մասի՝ 19,784,960 ՀՀ դրամի պահանջի իրավունքը։ Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի որոշման այն մասը, որով մերժվել էր հայցի ապահովման միջոց կիրառել փոխառությունների գումարի ամբողջական կամ մասնակի վերադարձի դեպքում այդ գումարների և տոկոսների նկատմամբ։

Հիշեցնենք՝ հայցագնի՝ 7 միլիարդ 339 միլիոն 743 հազար 581 դրամի չափով արգելանք է դրվել Վահե Հակոբյանին և նրա կնոջ՝ Էլիզաբեթ Պետրոսյանին պատկանող բոլոր գույքերի վրա:

Եվգենյա Համբարձումյան