Հայաստան – Բելառուս խաղը կսպասարկեն մոլդովացի մրցավարներ
Ֆուտբոլի Հայաստանի և Բելառուսի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը կսպասարկեն մոլդովացի մրցավարներ, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Խաղի գլխավոր մարզիչ է նշանակվել Դմիտրու Մունտիանը, որին եզրերում կօգնեն Վլադ Լոֆտուն ու Վադիմ Վիկոլը։ Չորրորդ պաշտոնյան կլինի Հենրիկ Նալբանդյանը Հայաստանից։
Հայաստան – Բելառուս հանդիպումը կկայանա մարտի մարտի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ու կմեկնարկի 18։00-ին։