Ռոնալդուն վերադարձել է «Ալ Նասր»
Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն վերադարձել է Սաուդյան Արաբիա և միացել «Ալ Նասրին»։
«Հիանալի է վերադառնալ»,- սոցցանցերում գրել է 40-ամյա հարձակվողը։
Վերջին օրերին Ռոնալդուն Մադրիդում էր և վերականգնվում էր վնասվածքից։ Ընթացիկ մրցաշրջանում «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրն «Ալ Նասրի» կազմում անցկացրել է 26 հանդիպում, դարձել 22 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։