Հեթ-տրիկի հեղինակ դարձած Օվեչկինին 13 գոլ է բաժանում պատմական ռեկորդից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական տուրում ամերիկյան «Վաշինգտոն Քեփիթալզն» Ալեքսանդր Օվեչկինի հեթ-տրիկի օգնությամբ 7։4 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Յուտա Մամոտի» նկատմամբ։
Դա ռուս լեգենդար հոկեյիստը 34-րդ հեթ-տրին էր կարիերայում։ 40-ամյա Օվեչկինը NHL-ում գոլերի թիվը հասցրել է 1003-ի։ Նա շարունակում է մոտենալ NHL-ի պատմության լավագույն ռմբարկու Ուեյն Գրետցկիի պատմական ռեկորդին։ Կանադացի լեգենդար հարձակվողը NHL-ում դարձել է 1016 (894 գոլ կանոնավոր առաջնությունում, 122 գոլ փլեյ-օֆֆում) գոլի հեղինակ։
Ալեքսանդր Օվեչկինը 926 գոլ խփել է կանոնավոր առաջնությունում, 77 գոլ՝ փլեյ-օֆֆում։ Ռուս հարձակվողը NHL-ի կանոնավոր առաջնության պատմության լավագույն ռմբարկուն է։