Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի նկատմամբ վատ վերաբերմունքի դրսևորման վտանգ կա․ Արման Թաթոյան

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ակտիվ մասնակցում է ադրբեջանական գերության մեջ հայտնված Կարեն Ղազարյանի ճակատագրի հետ կապված գործընթացին: Այս մասին այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Կարեն Ղազարյանի` Ադրբեջանի տարածքում գերեվարվելուց անմիջապես հետո մենք նույնպես ներգրավվել ենք գործընթացում, որովհետև մեզ դիմել էին Կարեն Ղազարյանի ազգականները: Մենք մի քանի անգամ իրենց հետ քննարկումներ ենք ունեցել: Վերջերս ծնողներից նորից ստացանք բողոք, անհանգստություն, որ իրենք ունեն ոչ բավարար տեղեկություններ իրենց որդու` Կարեն Ղազարյանի մասին: Դա առիթ հանդիսացավ, որ ես արդեն ուղղակիորեն դիմեի Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, ՄԱԿ-ի հանձնակատարին, հիմա մենք սպասում ենք արձագանքների: Ընդհանուր առմամբ մեզ մոտ նույնպես կա այդ մտահոգությունը, որ կա նրա նկատմամբ վատ վերաբերմունքի դրսևորման վտանգը»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանը:

Վերջինս նշեց, որ Ադրբեջանի կողմից Կարեն Ղազարյանը ներկայացվում է որպես դիվերսանտ, զինվորական, բայց, բնականաբար, այն փաստաթղթերը, որոնք հայկական կողմն ունի և ներկայացրել է միջազգային կառույցներին, այլ բան են փաստում։

«Դրանք փաստում են, որ իրականում Կարեն Ղազարյանը քաղաքացիական անձ է, երբևէ չի ծառայել Զինված ուժերում, ավելին` նաև առողջական վիճակի հետ կապված եղել են որոշակի խնդիրներ: Քանի որ տեղեկությունը հրապարակային է, կարող եմ ասել նաև, որ հարցը վերաբերում էր նաև հոգեկան առողջությանը»,-ասաց Թաթոյանը՝ նշելով, որ ինքը տեղեկություն ունի, որ փաստաբանների կողմից միջազգային որոշակի գործընթաց է նախաձեռնված այս հացով։