Գեղասահքի ԱԱ․ Սեմյոն Դանիլյանցը կարճ ծրագրից հետո ավարտեց ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
Բոլորը

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտավ Հայաստանի ներկայացուցիչ Սեմյոն Դանիլյանցը։

Տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրում 19-ամյա գեղասահորդը վաստակեց 70.94 միավոր և գրավեց 26-րդ տեղը՝ դուրս մնալով հետագա պայքարից։ Կարճ ծրագրին մասնակցեց 36 գեղասահորդ, 1-24-րդ տեղ գրավածները հնարավորություն ստացան մարտի 28-ին հանդես գալ նաև ազատ ծրագրով։

Լավագույն արդյունքը ցույց տվեց աշխարհի կրկնակի չեմպիոն, ԱՄՆ-ի ներկայացուցիչ Իլյա Մալինինը, որը վաստակեց 111.29 միավոր։

Աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնում է նաև Կարինա Ակոպովա – Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը, որը կարճ ծրագրում հանդես էր եկել Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո և գրավել էր 8-րդ տեղը։ Մարտի 26-ին Ակոպովան ու Ռախմանինը հանդես կգան նաև ազատ ծրագրում, որը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:15-ին: