«Պայացներ» օպերան վերադառնում է բեմ․ սպասված առաջնախաղ Երևանում

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մարտի 27-29-ին կներկայացվի «Պայացներ» օպերայի նոր բեմադրությունը՝ մաեստրո Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ, որը կյանքի է կոչվել հայ-իտալական համագործակցության շրջանակում․ հայտնում են թատրոնից։

«Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը պատրաստվում է տարվա ամենասպասված առաջնախաղերից մեկին․ մարտի 27-ին, 28-ին եւ 29-ին հանդիսատեսին կներկայացվի Ռուջերո Լեոնկավալոյի «Պայացներ» օպերան։

«Պայացները» օպերային արվեստի ամենահայտնի օրինակներից է, որի լիբրետոն կառուցված է «թատրոն թատրոնի մեջ» սկզբունքով։ Գլխավոր հերոսը՝ Կանիոն, երբեմնի փառքի արժանացած դերասան է, որն այժմ ղեկավարում է թափառաշրջիկ թատերախումբ։ Նրա կյանքի միակ ուրախությունը երիտասարդ կինը՝ Նեդդան է, որին նա ժամանակին վերցրել է փողոցից։ Սակայն Նեդդան երախտագիտությունից առավել ձգտում է ազատության եւ սիրահարվում է Սիլվիոյին։


Նեդդային սիրահարված է նաեւ նույն թատերախմբի դերասան Տոնիոն, որի մերժված սերը վերածվում է կործանարար ատելության եւ մատնության։ Ի վերջո, բեմական ներկայացման ընթացքում իրականությունն ու խաղը խառնվում են, եւ Կանիոն դանակահարում է Նեդդային, ապա՝ նրան օգնության հասած Սիլվիոյին՝ ողբերգական ավարտով փակելով ներկայացումը։

Օպերային թատրոնում «Պայացներն» առաջին անգամ ներկայացվել է 1935 թվականին՝ հատվածաբար, բեմադրող դիրիժոր Միքայել Թավրիզյանի եւ ռեժիսոր Ալեքսանդր Կարատովի կողմից։ Ամբողջական բեմադրությունը կայացել է 1937 թվականին, իսկ հաջորդ բեմադրությունը՝ 1976-ին։ 1996 թվականին օպերային այս գլուխգործոցին անդրադարձել է ռեժիսոր Տիգրան Լեւոնյանը, բեմադրող դիրիժորը եղել է Մկրտիչ Բաբաջանյանը։

Այսօր, 30 տարի անց, Օպերային թատրոնը կրկին բեմադրում է Լեոնկավալոյի հանրահայտ ստեղծագործությունը՝ մաեստրո Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ։

Բեմադրությունն իրականացվում է հայ-իտալական համագործակցության շրջանակում՝ նախորդ տարի Օպերային թատրոնի եւ Միլանի Լա Սկալա թատրոնի միջեւ ստորագրված հուշագրի հիման վրա։

Բեմադրության ռեժիսորն ու լուսային նկարիչը Լա Սկալա թատրոնի ռեժիսոր Մարիո Ակամպան է, բեմի նկարիչը՝ Էլեոնորա Պերոնետին, զգեստների նկարիչը՝ Քիարա Ամալտեան։

Գլխավոր դերերում են Ջուլիանա Գրիգորյանը, Տիգրան Հակոբյանը, Դավիթ Բաբայանցը, Ռոման Խնկոյանը, Ալեքսեյ Շապովալովը, Միխեիլ Շեշաբերիձեն, Լուսինե Մակարյանը, Գուրգեն Բավեյանը, Տիգրան Օհանյանը, Հովհաննես Գրիգորյանը։

Ներկայացմանը մասնակցում են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչները, երգչախումբը եւ սիմֆոնիկ նվագախումբը»,- ասված է հաղորդագրությունում։