Եթե ՀՅԴ-ն կարող է գրանցված լինել ՀՀ-ում և Արցախում, ապա ինչո՞ւ «Սասնա Ծռեր» կուսակցությունը դա չի կարող անել․ օրենքի խախտում չկա․ Ալեք Ենիգոմշյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը վաղը՝ նոյեմբերի 17-ին, ավտոերթ է իրականացնելու դեպի Արցախ, որի նպատակն է ՀՀ-ին Արցախի դե յուրե միացումն ամրագրել որպես համահայկական օրակարգի գերակա հարց։

«Բացառվում է, որ 2015 թվականի հունվարի 30-ի այդ խայտառակությունը կրկնվի։ Մենք հավատում ենք, որ այս երթով Արցախի վրա դրված՝ նախկին  իշխանությունը զավթած և Արցախում իրենց դրածոներն ունեցածների խարանը մաքրվելու է։ Մենք արժանանալու ենք Արցախի մեր քույրերի և եղբայրների ջերմ ողջույնին»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը։

Վերջինս նշեց, որ «Սասնա Ծռեր» կուսակցությունն այդ նպատակով պաշտոնապես գրանցվել է Արցախում, և դա որևէ հակադրություն չունի Արցախի Սահմանադրության և օրենքների հետ։

«Եթե ՀՅԴ-ն կարող է գրանցված լինել և՛ ՀՀ-ում, և՛ Արցախում, ապա ինչու՞ պետք է «Սասնա Ծռերի»՝ Արցախում գրանցված կուսակցության պարագայում ինչ-որ հակաօրինականության հարց առաջանա»,- ասաց Ալեք Ենիգամշյանն ի պատասխան այն դիտարկման, որ Վիտալի Բալասանյանն նշել է, թե «Սասնա Ծռեր» կուսակցություն Արցախում չի կարող գրանցվել, քանի որ դա Արցախի օրենքներով արգելվում է։

 

Մանրամասները՝ տեսանյութում։