Էդգար Սևիկյանը հստակություն չունի ապագայի վերաբերյալ

Լուրեր

27.10.2026 | 19:25
«Փրկե՛նք Ամուլսարը, պահպանե՛նք կենսաբազմազանությունը»․ խաղաղ ակցիա COP17-ի Կապույտ գոտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:13
Այգեհատ և Օձուն գյուղերում 24 ժամ ջուր չի լինի
27.10.2026 | 19:00
«Վաղն այդ տվյալները կարող են օգտագործվել լրագրողների և ակտիվիստների դեմ»․ Դարբինյանը՝ ՀՀ-ում IMEI-ի գրանցման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:55
Կրեմլը մանրամասներ է հայտնել Ֆինլանդիայի ու Նորվեգիայի ղեկավարների՝ Պուտինի հետ հեռախոսազրույցից
27.10.2026 | 18:48
Գազատար է վնասվել. գազանջատում՝ Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում
27.10.2026 | 18:37
Ըմբշամարտի ԱԱ. Գևորգ Թադևոսյանը` բրոնզե մեդալակիր, Սլավիկ Գալստյանը պարտվեց
27.10.2026 | 18:23
«Չկաք ոչ մի տեղ, համագործակցության մեջ եք մեր հե՞տ»․ Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:12
ՔԿ-ն քրեական վարույթ չի նախաձեռնել Յաշար Քասիմովի՝ ՀՀ սահմանը հատելու դեպքով
27.10.2026 | 18:10
Փաշինյանն ընդունել է Իսպանիայի թագուհուն // Դատարանից փախած կալանավորին գտել են․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 18:03
ԱԺ-ում սկսեցին գոռալ իրար վրա․ Ռուբինյանը հունից դուրս եկավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:57
Դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբանի նկատմամբ մեղադրական վերդիկտ է կայացվել
27.10.2026 | 17:45
«Այ մարդ, դե սուս մնա, հանգստացի»․ ԱԺ-ում իրավիճակը մի պահ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:42
Գարիկ Սարգսյանը Հոկտեմբերի 27-ի իրադարձությունները կապեց Մեղրիի փոխանակման թեմայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:33
Կիևյան փողոցի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ այդ թվում սպանության փորձի հատկանիշներով
27.10.2026 | 17:28
Կարեն Ասլանյանն ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ հաղթանակով դարձավ աշխարհի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի ազգային հավաքականի և «Ակրոնի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը հայտնել է, որ այս պահին չկա հստակություն իր ապագայի վերաբերյալ։ 24-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով է հանդես գալիս ռուսական ակումբում, իսկ նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է հունգարական «Ֆերենցվարոշին»։

«Այս պահին չեմ խոսում ապագայիս մասին, տեսնենք, թե ինչ կլինի։ «Ակրոնի» հետ բանակցություններ չեն ընթանում վարձակալության ժամկետի երկարաձգման կամ տրանսֆերը ձեռք բերելու շուրջ։ Դեռ երկու ամսվա պայմանագիր ունեմ ակումբի հետ»,- Էդգար Սեւիկյանի խոսքը մեջբերում է «РБ Спорт»-ը։

Հիշեցնենք, որ Էդգար Սեւիկյանն այս անգամ չի հրավիրվել Հայաստանի հավաքական, որն այս օրերին Երևանում պատրաստվում է Բելառուսի դեմ մարտի 29-ին կայանալիք ընկերական հանդիպմանը։ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Սևիկյանը մասնակցել է 12 խաղի ու կատարել 1 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը 1,8 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։