«Հայֆիլմ»-ը կվերագործարկվի․ ԿԳՄՍՆ ձեռք կբերի կինոստուդիայի բաժնետոմսերը

Լուրեր

25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
25.10.2026 | 12:26
ՆԳՆ-ն 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 1 ահազանգ է ստացել
25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
Բոլորը

«Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի՝ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները կվերապահվեն ԿԳՄՍ նախարարությանը։ Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց համապատասխան որոշումը։

Հիմնավորման մեջ նշվում է, որ կինոարդյունաբերական այս բազմաֆունկցիոնալ կառույցը գրեթե մեկ տասնամյակ չի գործում՝ պահպանելով կայուն անկման իրավիճակ:

«Ներկայում՝ կինոոլորտի զարգացման և բարեփոխման ծրագրերի իրականացման, ինչպես նաև վերջին տարիներին կինոոլորտում միջազգային համագործակցության ակնհայտ աճողականությամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել վերջինիս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել նախարարությանը»,- ասվում է որոշման մեջ։

«Հայֆիլմ» փակ բաժնետիրական ընկերությունը 2015 թվականից Պետական գույքի կառավարման կոմիտեի ենթակայության տակ է։ Այժմ կոմիտեն պետք է մեկամսյա ժամկետում իրականացնի բաժնետոմսերի հանձնման-ընդունման աշխատանքները։

Նախատեսվում է, որ այս ամենի արդյունքում հնարավոր կլինի իրականացնել «Հայֆիլմ կինոարտադրական քաղաք»-ի մասշտաբային ծրագիրը՝ ապահովելով ՀՀ պետական սեփականություն հանդիսացող ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը՝ ստեղծելով արդի պահանջներին համապատասխան կինոարդյունաբերական ենթակառուցվածք:

«Հայֆիլմ»-ը հայկական գեղարվեստական ֆիլմերի կինոստուդիա է, որը հիմնադրվել է 1923 թվականին։ Հայաստանի անկախացումից հետո կինոստուդիայի գործունեությունն էապես նվազել է, իսկ 2005 թվականին այն վաճառվել է մասնավոր ընկերության, որ պարտավորվել էր մեծ ներդրումներ անել, ինչն այդպես էլ չիրականացվեց։

2015 թվականին ստուդիայի 100% բաժնետոմսերը վերադարձան պետությանը, քանի որ մասնավոր ընկերությունը պայմանագրային պարտականությունները չէր կատարում։

Անի Թամրազյան