Գեյջիի մենեջեր․ Ջասթինը կարող էր գոտու համար մենամարտել Ծառուկյանի հետ, եթե Տոպուրիան հրաժարվեր

Լուրեր

26.10.2026 | 18:38
Միրզոյանն ու Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգն ու տնտեսական կապերի խորացումը
26.10.2026 | 18:27
Պրահայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների վճարները վերացնելու ծրագրերի
26.10.2026 | 18:19
Արման Ծառուկյանը ներկա է եղել «Էլ կլասիկոյին», հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.10.2026 | 18:14
Մամիկոն Ասլանյանը մի դրվագով արդարացվել է, մյուս հոդվածների վրա կիրառվել է վաղեմության ժամկետ և կարճվել
26.10.2026 | 18:12
Դատարանից կալանավոր է փախել // Պեսկովը՝ տարածքային փոխզիջումների մասին․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 18:11
27 կադրային փոփոխություն` Դատախազությունում
26.10.2026 | 18:01
Վենսուելայի ընդդիմության առաջնորդ Մաչադոն աքսորից հայրենիք է վերադարձել
26.10.2026 | 17:55
Ալեն Սիմոնյանն ու ԵՀ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
26.10.2026 | 17:50
Factor TV-ի հրապարակումից հետո ՔՊ-ի թեկնածուն կտուգանվի
26.10.2026 | 17:41
Գերմանիան պատրաստվում է գնել Ուկրաինայում մշակված «Բարս» հրթիռները․ FT
26.10.2026 | 17:33
Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի կանանց ակումբային գավաթի փոխչեմպիոն. ԼՈՒՍԱՆԿԱՐ
26.10.2026 | 17:25
Եկամուտների տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿ
26.10.2026 | 17:13
Ջրվեժում 5000 քմ հողատարածքը վերադարձվել է պետությանը․ Գլխավոր դատախազություն
26.10.2026 | 17:07
Եղոյանն ուղիղ չպատասխանեց` հանձնաժողովի նպատակը Գարեգին Բ-ի հեռացու՞մն է. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 17:00
Հայտնի է սամբոյի Հայաստանի հավաքականի կազմն աշխարհի առաջնությունում
Բոլորը

UFC-ի ամերիկացի մարտիկ Ջասթին Գեյջիի մենեջեր Ալի Աբդուլ-Ազիզը մանրամասներ է հայտնել Սպիտակ տան մրցաշարի վերաբերյալ։ Հունիսի 15-ին կայանալիք մրցաշարում Գեյջին մենամարտելու է UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոն Իլյա Տոպուրիայի հետ։ Ըստ Աբդուլ-Ազիզի՝ թեկնածուների թվում եղել է նաև UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը։

«Շատ էին խոսակցություններն այն ​​մասին, որ Տոպուրիան կարող է հեռանալ թեթև քաշային կարգից և UFC-ի գոտու համար մենամարտելու հնարավորություն կստանա Արման Ծառուկյանը։ Բայց երբ ես առաջարկ ստացա Ջասթին Գեյջիի մենամարի վերաբերյալ, մենք գործարքը կնքեցինք հինգ րոպեում։

Ինձ ասել են, որ եթե Տոպուրիան հրաժարվեր, Գեյջին Արման Ծառուկյանի հետ մենամարտելու էր բացարձակ չեմպիոնական գոտու համար։

Տոպուրիան հաճելի տղա է, թեև փորձում է նմանվել Քոնոր Մաքգրեգորին։ Ես ատում եմ Քոնորին, իսկ Իլիան դուր է գալիս ինձ»,- Ալի Աբդուլ-Ազիզի խոսքը մեջբերում է TMZ Sports-ը։

Հիշեցնենք, որ 29-ամյա Ծառուկյանը UFC-ում նախորդ մենամարտն անցկացրել է 2025թ․ նոյեմբերի 22-ին՝ խեղդող հնարքով հաղթելով նորզելանդացի Դեն Հուկերին։ Հայ մարտիկը խառը մենամարտերում մասնակցել է 26 հանդիպման, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։