Իրանը Թրամփի վարչակազմին հայտնել է, որ նախընտրում են բանակցել Վենսի, ոչ թե Ուիթկոֆի հետ. CNN

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Իրանի ներկայացուցիչները ԱՄՆ նախագահի վարչակազմին հասկացրել են, որ չեն ցանկանում վերսկսել բանակցությունները Դոնալդ Թրամփի հատուկ դեսպան Սթիվ Ուիթկոֆի և փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ, այլ կնախընտրեին շփվել փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ, СNN-ին հայտնել են երկու տարածաշրջանային աղբյուրներ։

Հաղորդագրությունը, որը անուղղակի խողովակներով փոխանցվել է ԱՄՆ-ին, ազդանշան է տալիս, որ Իրանը կարծում է, որ Ուիթկոֆի և Քուշների մասնակցությամբ քննարկումներն արդյունավետ չեն լինի՝ հաշվի առնելով վստահության դեֆիցիտը, որն առաջացել է Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողություններ սկսելուց առաջ բանակցությունների խափանումից հետո։ Ի տարբերություն Ուիթկոֆի, Քուշների և նույնիսկ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, աղբյուրների համաձայն, Վենսն ավելի հակված է պատերազմը դադարեցնելուն։

«Տպավորությունն այն է, որ Վենսը մտադիր կլինի ավարտին հասցնել հակամարտությունը»,- ընդգծել են աղբյուրները։

Այնուամենայնիվ, տարածաշրջանային խաղացողները նաև հասկանում են, որ բանակցությունների մեջ մտնելը կարող է ռիսկային լինել Վենսի համար, քանի որ հակամարտությանը վերջ դնելու համար համաձայնության հասնելը դժվար կլինի։

Ուիթկոֆը, մասնավորապես, շարունակում է ակտիվորեն ներգրավված լինել ԱՄՆ-ի կողմից պորտֆելի ստեղծման գործում, և աղբյուրները նշել են, որ իրանցիները, հավանաբար, այլընտրանք չեն ունենա, քան Թրամփի վարչակազմի կողմից բանակցությունների ուղարկվող անձի հետ համագործակցելը։

«Ում վարչակազմը որոշի ուղարկել, իրանցիները ստիպված կլինեն գործ ունենալ նրա հետ, բայց դա չի նշանակում, որ նրանք նախապատվություն չունեն»,- ասել է երկրորդ աղբյուրը։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարոլայն Լիվիթը CNN-ին ասել է, որ ԱՄՆ-ի անունից բանակցություններ վարողը հենց Թրամփն է:

«Ինչպես այսօր հայտարարեց նախագահը՝ փոխնախագահ Վենսը, պետքարտուղար Ռուբիոն, հատուկ դեսպան Ուիթքոֆը և պարոն Քուշները բոլորը կմասնակցեն»,- ասել է Լիվիթը։

Առայժմ ԱՄՆ-ի և Իրանի միջև այս շաբաթվա վերջին Իսլամաբադում հանդիպման հավանականությունը մնում է հնարավոր, սակայն նույնիսկ նրանք, ովքեր կողմ են դրա անցկացմանը, կասկածում են, որ այն իրականում տեղի կունենա, հայտնել են աղբյուրները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի