Իրանի գերագույն առաջնորդը համաձայնություն է տվել ԱՄՆ-ի հետ բանակցություններին. Ynet

Լուրեր

26.10.2026 | 14:30
Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետներից
26.10.2026 | 14:23
Հոկեյի Հայաստանի հավաքականը հաղթել է ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 14:10
Շիրակի մարզի բնակիչներից մեկի գոմում և խորդանոցում մոտ 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել
26.10.2026 | 14:02
ԱՄՆ-ն Վիկտոր Օրբանի թեկնածությունն առաջարկում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում․ WSJ
26.10.2026 | 13:52
Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը կայցելի Հայաստան
26.10.2026 | 13:45
Հնաբերդում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
26.10.2026 | 13:37
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը, Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը դուրս եկան կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:36
Նիդերլանդների ԱԳ նախարարն Ադրբեջանից հետո Հայաստան կայցելի
26.10.2026 | 13:34
Եկեղեցու հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 13:29
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից մեկին կվիրահատեն. Ավանեսյան
26.10.2026 | 13:25
Հերի՛ք եղավ, կյանքներս կերան, թող գնան «սև ցուցակ», խզե՛լ պայմանագիրը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:16
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին․ կան վիրավորներ
26.10.2026 | 13:08
Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
26.10.2026 | 13:02
Տավուշում մոլորվելու հետևանքով ՀՀ տարածք անցած Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է Ադրբեջան․ ԱԱԾ
26.10.2026 | 12:54
ԱՄՆ-ն 3,5 մլն դոլար է ներդրել Հայաստանի սահմանային անվտանգության համակարգում․ ծրագիրը կնպաստի նաև ԹՐԻՓՓ-ի իրականացմանը
Բոլորը

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ հեռախոսազրույցի ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հավանություն է տվել Վաշինգտոնի հետ բանակցություններին: Այս մասին հաղորդել է իսրայելական Ynet-ը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի, գրում է Meduza-ն։

Ըստ Ynet-ի՝ Ուիթկոֆի և Արաղչիի միջև զրույցը տեղի է ունեցել անցյալ հինգշաբթի՝ մարտի 19-ին: Իսրայելը տեղեկացված չի եղել Վաշինգտոնի և Թեհրանի միջև ուղիղ շփումների մասին:

Աղբյուրը նշել է, որ Արաղչիի համար կարևոր էր «ԱՄՆ-ին ցույց տալ Իրանում իշխանության կարգը», իսկ ամերիկացիների համար՝ իմանալ, որ նախարարը ներկայացնում է Իրանում իշխանության գլուխ կանգնածներին։

Զրույցի ընթացքում Արաղչին հայտարարել է, որ Խամենեին պատրաստ է պատերազմի արագ ավարտին, բայց միայն այն դեպքում, եթե Թեհրանի պայմանները կատարվեն։ Ynet-ը նշում է, որ սրանք մոտավորապես նույն պայմաններն են, որոնք Թեհրանն ու Վաշինգտոնը քննարկել են պատերազմից առաջ Ժնևում կայացած բանակցությունների ժամանակ։ Մասնավորապես, Իրանը պատրաստ է քննարկել հարստացված ուրանը Ռուսաստան տանելուն, բայց պատրաստ չէ ամբողջությամբ հրաժարվել իր միջուկային ծրագրից և բալիստիկ հրթիռներից։

Մարտի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել էր Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունների մասին՝ դրանք անվանելով «շատ լավ և արդյունավետ»։ Նա հանձնարարել էր Պենտագոնին հինգ օրով հետաձգել Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածները։

Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն վարելու մասին տեղեկությունները։

Axios-ը, հղում անելով աղբյուրին, հաղորդել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցություններում որպես միջնորդներ հանդես են եկել Թուրքիան, Եգիպտոսը և Պակիստանը։ Երկու օրվա ընթացքում այս երեք երկրների արտաքին գործերի նախարարները առանձին բանակցություններ են վարել ամերիկյան և իրանական կողմերի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի