Պաշտոնյաների ազդեցությունը՝ վերահսկողության տակ․ գնումների համակարգում ներդրվում են շահերի բախման 3 մակարդակ և խիստ սահմանափակումներ

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Գնումների համակարգում շահերի բախման գործող մեխանիզմը այլևս չի սահմանափակվի միայն ինքնաբացարկով․ Կառավարությունն առաջարկում է ներդնել ազդեցության երեք մակարդակ, որոնք էապես խստացնում են բարձր պաշտոնյաների հետ կապված կազմակերպությունների մասնակցությունը մրցույթներին։

Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունը՝ ստորև․

«Գործող օրենսդրությամբ գնումների համակարգում շահերի բախումը կարգավորվում է հետեւյալ ընթացակարգով. երբ գնահատող հանձնաժողովներում ներառված անձինք ունենում են շահերի բախում մասնակիցների հետ, ինքնաբացարկ են հայտարարում, դուրս են գալիս գնահատող հանձնաժողովից, եւ դրանով շահերի բախումը համարվում է լուծված: Կան պաշտոնյաներ եւ պաշտոններ, որոնք միայն պաշտոն զբաղեցնելու փաստով բավարար ազդեցություն ունեն համակարգի վրա եւ գնահատող հանձնաժողովից դուրս գալու դեպքում անգամ հնարավոր չէ պնդել, որ այդ շահերի բախումը եւ ազդեցությունը համակարգի վրա վերացել է:

Այս մասին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը՝ ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Գնումների մասին» եւ կից օրենքներում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները:

Առաջարկվում է համակարգը փոփոխել եւ սահմանել ազդեցության 3 լրացուցիչ մակարդակ ու սահմանափակումներ կիրառել այդ մակարդակներում ներառված պաշտոնյաների նկատմամբ:

Առաջին մակարդակում ներառվող պաշտոնատար անձանց հետ շահերի բախում ունեցող կազմակերպությունները չեն կարող մասնակցել գնման գործընթացներին: Այս մակարդակում պարտադիր ներառվում են Հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, փոխվարչապետները, Ֆինանսների նախարարը եւ վերջինիս այն տեղակալը, որը համակարգում է գնումների քաղաքականության մշակման աշխատանքները:

Երկրորդ մակարդակում ներառվող պաշտոնատար անձանց հետ շահերի բախում ունեցող կազմակերպությունները չեն կարող մասնակցել տվյալ պատվիրատուի եւ վերջինիս կառավարմանը հանձնված առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպությունների կողմից կազմակերպվող գնման գործընթացներին: Այս մակարդակում պարտադիր ներառվում են վարչական եւ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք (բացառությամբ Ազգային ժողովի պատգամավորների եւ համայնքի ղեկավար չհանդիսացող ավագանու անդամների), գլխավոր դատախազը եւ նրա տեղակալները, քննչական մարմինների ղեկավարներն ու նրանց տեղակալները, գլխավոր քարտուղարները:

Երրորդ մակարդակում ներառվող պաշտոնատար անձանց հետ շահերի բախում ունեցող կազմակերպությունները չեն կարող մասնակցել տվյալ պատվիրատուի կողմից կազմակերպվող գնման գործընթացներին: Ազդեցության այս մակարդակում պարտադիր ներառվում են անկախ պետական մարմինների եւ ինքնավար մարմինների անդամները, այդ թվում՝ Կենտրոնական բանկի նախագահը եւ նրա տեղակալները, Մարդու իրավունքների պաշտպանը:

Հարակից զեկույցում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին հայտնել է Ալեքսանդր Ավետիսյանը»: