Ալեքսանդր Օվեչկինը 1000 գոլ խփած չորրորդ հոկեյիստն է պատմության մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 10:35
Նորագավիթի տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են
30.09.2026 | 10:28
Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Կիևի մարզին․ զոհեր կան, այդ թվում՝ երեխա
30.09.2026 | 10:20
Մ-21. Հայաստան – Իտալիա հանդիպման մուտքը՝ տոմսերով
30.09.2026 | 10:15
NYMEX. Ոսկու գինն աճել է 1.09%-ով և կազմել 4177.60 դոլար
30.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ
30.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.09.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին
29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
Բոլորը

Ամերիկյան «Վաշինգտոն Քեփիթալզի» ռուս հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինը 1000-րդ գոլն է խփել կարիերայում։ Դա տեղի է ունեցել «Կոլորադոյի» դեմ Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական տուրի խաղում (2:3):

40-ամյա Օվեչկինը 1000 գոլ խփած չորրորդ հոկեյիստն է պատմության մեջ կանադացիներ Ուեյն Գրետցկիից, Գորդի Հոուից ու չեխ Յարոմիր Յագրից հետո, հաղորդում է Հոկեյի միջազգային ֆեդերացիայի (IIHF) մամուլի ծառայությունը։

Ալեքսանդր Օվեչկինը շարունակում է մոտենալ NHL-ի պատմության լավագույն ռմբարկու Ուեյն Գրետցկիի պատմական ռեկորդին։ Կանադացի լեգենդար հարձակվողը NHL-ում դարձել է 1016 (894 գոլ կանոնավոր առաջնությունում, 122 գոլ փլեյ-օֆֆում) գոլի հեղինակ։ Օվեչկինը 923 գոլ խփել է կանոնավոր առաջնությունում, 77 գոլ՝ փլեյ-օֆֆում։ Ռուս հարձակվողը NHL-ի կանոնավոր առաջնության պատմության լավագույն ռմբարկուն է։