Ազդում է Մոսկվայի շահերի վրա. ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Կասպից ծովում Իրանի նավահանգստին Իսրայելի հարվածների մասին

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Իրանի Էնզելի նավահանգստի վրա հարվածների հետևանքներն ազդում են Ռուսաստանի և մերձկասպյան մյուս պետությունների առևտրատնտեսական շահերի վրա, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք աճող մտահոգությամբ ենք հետևում Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածների աշխարհագրության ընդլայնմանն Իրանում»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ կայքում հրապարակված մեկնաբանության մեջ։

Նա հիշեցրել է, որ «Կասպից ծովում գտնվող իրանական Էնզելի նավահանգիստը ռմբակոծվել է մարտի 18-ին»։

«Կասպից ծովի այս խոշոր նավահանգիստը կարևոր առևտրային և լոգիստիկ հանգույց է, որն ակտիվորեն օգտագործվում է ռուս-իրանական առևտրի, այդ թվում՝ պարենամթերքի աջակցության համար։ Ռուսաստանի և մերձկասպյան մյուս պետությունների տնտեսական շահերը, որոնք Իրանի հետ տրանսպորտային կապեր են պահպանում այս նավահանգստի միջոցով, տուժում են»,- նշել է Զախարովան։

Նա նաև հավելել է, որ ռուսական կողմը «կրկին վճռականորեն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել Մերձավոր Արևելքում իրավիճակի քաղաքական կարգավորման հասնելու ջանքերը, որն ավելի ու ավելի է տարածվում հարևան տարածաշրջանների վրա»։

Բացի այդ, Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցնում Իրանի Նուր շրջանում՝ Կասպից ծովի ափին, շարունակելով իր ռմբակոծությունները գրեթե երեք շաբաթ տևած պատերազմից հետո։

«Իսրայելի բանակը սկսել է հարվածել իրանական ահաբեկչական ռեժիմին պատկանող թիրախներին»,- ասվում է բանակի հայտարարության մեջ։

Նոր հարվածները տեղի են ունենում այն բանից հետո, երբ Իսրայելի բանակը հինգշաբթի հայտարարել էր, որ իր ինքնաթիռները հարվածել են Կասպից ծովում գտնվող մի քանի իրանական ռազմածովային նավերի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի