Իսրայելը Կասպից ծովում հարձակվել է Իրանի համար սարքավորումներ տեղափոխող նավերի վրա

Լուրեր

27.10.2026 | 11:03
Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցում Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 11:01
Ապօրինի ձկնաբուծության կասկածանքով ձերբակալվել են Սիփանիկի վարչական ղեկավարն ու նրա որդին․ պետությանը պատճառվել է ավելի քան 17 մլն դրամի վնաս
27.10.2026 | 10:54
Անվտանգության աշխատակիցները Էդգար Ղազարյանին հեռացրին ամբիոնի մոտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 10:53
Հայտնի են «Ոսկե գնդակի» քվերակության արդյունքները
27.10.2026 | 10:50
ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի և Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 10:44
«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի դաստիարակը մեղադրվում է անչափահաս սանին ծեծի ենթարկելու մեջ
27.10.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 27-ի դրությամբ
27.10.2026 | 10:31
Արարատ Միրզոյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը առանձնազրույց են ունեցել Երևանում
27.10.2026 | 10:25
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 10:19
Ռուսական զորքերի կողմից օկուպացված Օլեշկիում սկսվել է ԱՄՆ-ի միջնորդությամբ համաձայնեցված հրադադարը
27.10.2026 | 10:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարի առաջին պարտությունն ու 11-րդ տուրի տեսաամփոփումը
27.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
27.10.2026 | 09:46
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 09:38
Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ 10 հարցաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր
Բոլորը

Անցած գիշեր Իսրայելի բանակն ավիահարված է հասցրել Կասպից ծովում՝ Էնզելի նավահանգստային քաղաքի մոտակայքում գտնվող իրանական ռազմածովային նավերին: Independent-ի արաբական ծառայության տվյալներով՝ գործողությունն իրականացվել է Ռուսաստանից Իրան ուղևորվող գաղտնի ռազմական բեռի վերաբերյալ հետախուզական տվյալների հիման վրա, գրում է Israel Inside-ը։

Հրապարակումների համաձայն, հարձակման ենթարկված նավերից մեկը տեղափոխում էր անօդաչու թռչող սարքերի և բարձր տեխնոլոգիական էլեկտրոնային սարքավորումների մեծ խմբաքանակ։ Իրանական աղբյուրները հաստատում են, որ այս բեռի մասին տեղեկատվությունը որսալը հարձակման պատրվակ է հանդիսացել։

Նախնական գնահատականներով՝ հարվածի հետևանքով վնասվել է մինչև հինգ խոշոր ռազմանավ, իսկ մեկը՝ լուրջ է վնասվել։ Իսրայելի բարձրաստիճան ռազմական աղբյուրն ընդգծել է, որ այս գործողությունը նշանավորել է Իսրայելի ռազմաօդային ուժերի առաջին գրանցված մարտական ​​կիրառումն այս աշխարհագրական հատվածում։

Հարվածը հասցվել է Էնզելիի ռազմավարական կարևոր նավահանգստին մոտ, որի մոտակայքում են գտնվում Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների հիմնական հանգույցները։

Նշվում է, որ զենքի առաքումների կասեցումը մատակարարման ընթացքում ոչ միայն արձագանքելու, այլև մատակարարման շղթաները կանխարգելիչ կերպով խափանելու փորձ է։ Նման հարվածը նաև քաղաքական ուղերձ է հղում։ Այն վերաբերում է ոչ միայն Իրանին, այլև Ռուսաստանին՝ որպես այդ մատակարարումների պոտենցիալ աղբյուրի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի