Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրը 2018-ի Երևանի ավագանու ընտրություններում. «Իրազեկ քաղաքացիների միավորում»

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Հաշմանդամություն ունեցող անձաց իրավունքների խնդիրը մշտապես բարձրաձայնվում է համապետական և համայնքային ընտրությունների ժամանակ: Բացառություն չէին նաև 2018 թվականի Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները: Ստորև ներկայացնում ենք այս հարցի վերաբերյալ ընտրություններին մասնակցած ուժերի դիրքորոշումը, ինչպես նաև դիտորդական զեկույցի տվյալներն այն մասին, թե ինչքանով են երևանյան ընտրատեղամասերը հարմարեցված եղել հաշմանդամություն ունեցող անձանց համար:

2018 թվականի սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում էր 12 քաղաքական ուժ, որոնցից մի մասի մոտ կային հստակ կետեր հաշմանդամություն ունեցող անձանց շահերի վերաբերյալ:

Բարգաված Հայաստան կուսակցությունը, մասնավորապես, իր նախընտրական ծրագրում անդրադառնում է հաշմանդամություն ունեցող անձանց հարցին տրանսպորտային խնդրի լուծման համատեքստում: Մասնավորապես, կուսակցության ծրագրում նշվում է, որ Երևանում պետք է գործարկվեն խոշոր տրանսպորտային միջոցներ, որոնք հարմարեցված կլինեն սպասարկելու սահմանափակ տեղաշարժի հնարավորություններով քաղաքացիներին:

Ժառանգություն կուսակցոությունն իր նախընտրական ծրագրում է նշում է Երևանի շենք-շինությունների և մայթերի կառուցապատումը և հասարական տրանսպորտը հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցնելու մասին:

Երկիր ծրանի կուսակցության նախընտրական ծրագրով նախատեսվում է Երեւանի հաշմանդամություն ունեցող բնակչության համար նորմատիվ պահանջներին համապատասխան  ենթակառուցվածքների ստեղծում:

Իմ քայլը դաշինքի ընդգրկուն նախընտրական ծրագրում նշվում է հասարակական տրանսպորտը, շենք-շինությունները և ենթակառուցվածքները հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի դարձնելու մասին:

Հայ հեղափոխական դաշնակցության նախընտրական ծրագրում խոսվում է տեղաշարժվելու սահմանափակ հնարավորություն ունեցողների համար լիարժեք միջավայր ապահովելու մասին:

Օրինաց երկիր կուսակցությունն իր նախընտրական ծրագրում նշում է հաշմանդամ քաղաքացիների համար կենսագործունեության բարենպաստ միջավայրի ձևավորման մասին՝ հատուկ ենթակառուցվածքների ստեղծման միջոցով: Բացի սա, կուսակցության ծրագրում է խոսվում է նաև ուսումնական հաստատություններում հաշմանդամություն ունեցող սովորողների համար մատչելի և հարմարավետ միջավայրի ձևավորման մասին:

 

 

Ուշագրավ է, որ այս տվյալների հիման վրա Դիսաբիլիթի ինֆո տեղեկատվական հասարակական կազմակերպությունը, որի նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց ներառմանը Հայաստանում, ստեղծել է խաղ-թեսթ, որով կարելի է պատկերացում կազմել, թե որ խնդիրներն են բարձրացվել որ ուժերի կողմից և ինչ հարցերն են, որ ընդհանրապես չեն արժանացել ուշադրության:

Խաղալ այստեղ:

Վերը նշվածն ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի պատկերացումներն էին միայն, սակայն շատ կարևոր է նաև համանդամություն ունեցող անձանց մասնակցությունը բուն ընտրական գործընթացին: Մասնավորապես, բոլոր ընտրատեղամասերը պետք է կահավորված լինեն այպես, որ հաշմանդամություն ունեցող անձինք քվեարկելիս ունենան առավելագույնս քիչ դժվարություններ: Օրինակ՝ ընտրատեղամասի մուտքի մոտ պետք է լինի թեքահարթակ, մուտքի դռները պետք է լինեն բավականաչափ լայն սայլակով մուտք գործելու համար, տեղամասերում պետք է լինեն բրալյան գրերով քվեաթերթիկի կաղապարներ և խոշորացույցներ՝ տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար:  Ինչ վերաբերում է բուն ընտրական գործընթացին հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցության հնարավորություններին, ապա ըստ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի զեկույցի, ընտրությունների ժամանակ դիտարկված 23 տեղամասերից 18-ը չեն ունեցել հարմարություններ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար (թեքահարթակներ, լայն դռներ): Բացի դա, ըստ նույն զեկույցի, դիտարկված տեղամասերից վեցում չեն եղել նույնիսկ տեսողական խնդիրներ ունեցող ընտրողների համար նախատեսված պարագաներ կամ բրալյան այբուբենով քվեարկության թերթիկներ:

Նոր ընտրական օրենսգրքով փոփխությունները պարունակում էին բազմաթիվ կարգավորումներ, որոնք մատչելի կդարձնեին հաշմանդամների մասնակցությունը ընտրություններին, սակայն, ցավոք սրտի, ի թիվս այլ կարևոր փոփոխությունների, ԱԺ-ն չընդունեց այդ փոփոխությունները ևս:

 

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։

«Իրազեկ քաղաքացիների միավորում»