Նեթանյահուի պնդմամբ՝ Իրանն այլևս չի կարող ուրան հարստացնել, բալիստիկ հրթիռներ արտադրել

Լուրեր

24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
24.07.2026 | 21:00
Փաշինյանը սրբել-տանելու է բոլորին՝ կմնա միայն ինքը․ ուզում է 2031-ին ԱԺ մտնեն իր վերահսկած ուժերը․ Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:53
ՌԴ-ն փակում է նաև հայկական կաթնամթերքի ճանապարհը․ ՍԱՏՄ-ն սպասում է պնդումների ապացույցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:39
Թունավորման դեպքերի առնչությամբ ՍԱՏՄ-ն հրապարակել է ստուգվող սննդատեսակների ցանկը
24.07.2026 | 20:26
Բաքվի դատարանում դատախազները հայ գերիների վերաքննիչ բողոքներն «անհիմն» են որակել
24.07.2026 | 20:12
Վրաստանի միակ նավթավերամշակման գործարանը՝ ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների փաթեթում․ Թբիլիսին արձագանքել է
Բոլորը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանն «այլևս չի կարող ուրան հարստացնել և այլևս ի վիճակի չէ բալիստիկ հրթիռներ արտադրել», գրում է Times of Israel-ը։

Մամուլի ասուլիսում բարձր գնահատելով Իրանի դեմ պատերազմում նվաճումները՝ նա ասել է, որ Իրանն «ավելի թույլ է, քան երբևէ», մինչդեռ Իսրայելը տարածաշրջանային տերություն է, «և ոմանք կասեն՝ համաշխարհային տերություն»։ Նա նաև ասել է, որ Իրանի դեմ արշավը կշարունակվի «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ լինի»։

Նեթանյահուի պնդմամբ՝ 20-օրյա մարտերից հետո «Իսրայելը հաղթում է, իսկ Իրանը՝ կործանվում», մատնանշելով Թեհրանի ռազմական կարողություններին, մասնավորապես, նրանց միջուկային և բալիստիկ հրթիռային ծրագրերին հասցված զգալի վնասը։ Ըստ նրա՝ Իրանի հրթիռային և անօդաչու թռչող սարքերի զինանոցները «զանգվածային կերպով քայքայվում են», և դրանք «կոչնչացվեն»։ Իսրայելը և Միացյալ Նահանգները համատեղ «վերացնում են արդյունաբերական բազան այնպես, ինչպես երբեք չեն արել», թիրախավորելով բազմաթիվ ճակատներում գտնվող օբյեկտները, հավելել է նա։

«Երեկ մենք ոչնչացրեցինք ամբողջ իրանական նավատորմը Կասպից ծովում»,- հայտարարել է Իսրայելի վարչապետը։

Նեթանյահուն ներկայացրել է նաև հակամարտությունում Իսրայելի նպատակները․ միջուկային սպառնալիքի վերացում,
բալիստիկ հրթիռների սպառնալիքի վերացում, այս երկու սպառնալիքների վերացում՝ նախքան Իրանը կարողանա դրանք ամրացնել օդային հարձակումներից պաշտպանված բունկերներում, պայմանների ստեղծում, որպեսզի իրանցի ժողովուրդը վերահսկողություն ստանձնի երկրի նկատմամբ:

Նա հակադարձել է լուրերին, թե ինքն ԱՄՆ-ին ներքաշել է Իրանի դեմ հակամարտության մեջ։

«Իսկապե՞ս որևէ մեկը կարծում է, որ ինչ-որ մեկը կարող է նախագահ [Դոնալդ] Թրամփին ասել, թե ինչ անի։ ԱՄՆ նախագահը միշտ որոշումներ է կայացնում այն ​​​​բանի վերաբերյալ, ինչը, իր կարծիքով, լավ է Ամերիկայի համար։ Այս դեպքում այդ շահերը բացարձակապես պարզ են։ Նախագահ Թրամփի հետ սերտ համակարգմամբ, Ամերիկայի և Իսրայելի, մեր զինվորականների, մեր հետախուզական ծառայությունների միջև սերտ համակարգմամբ, մենք կայծակնային արագությամբ հասնում ենք նպատակներին։ Գաղափարախոսական ֆանատիկները, այն խելագարները, որոնք կառավարում են Իրանը, իրենց գոյության իմաստը գտնում են արևմտյան քաղաքակրթության և դրա առաջնորդ Ամերիկայի ոչնչացման մեջ։ Նրանք փորձել են սպանել Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփին ոչ թե մեկ, այլ երկու անգամ: Հիմա նրանք շանտաժ են անում նավթի հետ կապված»,- հայտարարել է Նեթանյահուն։

Ըստ նրա՝ Իսրայելը չգիտի, թե ով է այս պահին Իրանում ղեկավարում։

«Ես վստահ չեմ, թե ով է այս պահին կառավարում Իրանը։ Մոջթաբան [Խամենեին]՝ փոխարինող այաթոլլան, չի ցույց տվել իր դեմքը»,- ասել է Նեթանյահուն։

Իրանում ռեժիմի փոփոխության հնարավորության վերաբերյալ Իսրայելի վարչապետն ասել է. «Դեռ վաղ է դրա մասին խոսել։ Իրանի ժողովուրդը պետք է ոտքի կանգնի։ Մենք կարող ենք ստեղծել պայմաններ, բայց նրանք որոշակի պահի ստիպված կլինեն օգտվել այդ պայմաններից»։

Նա հավելել է, որ Ռեզա Փահլավին  «բարության ուժ էր, որը փորձել է միավորել ժողովրդին՝ ժողովրդավարական կամ չափավոր անցումային կառավարություն ստեղծելու համար։ Նա հույս է հայտնել, որ այն կհաստատվի, չնայած կարծում է, որ «դեռ վաղ է դրա մասին խոսել»։

Ինչ վերաբերում է նավթի մատակարարումներին, Նեթանյահուն ասել է, որ կարևոր է ունենալ «այլընտրանքային ուղիներ նավթի հոսք ապահովելու համար՝ Հորմուզի նեղուցի և Բաբ-էլ-Մանդեբի նեղուցով անցնելու փոխարեն»։ Ըստ նրա՝ այդ տեսլականն «անկասկած հնարավոր է»։

Հարցին՝ արդյո՞ք Իսրայելը տեղեկացրել է Թրամփին իրանական գազային հանքավայրերի վրա վերջերս տեղի ունեցած հարձակման մասին, Նեթանյահուն պատասխանել է, որ «Իսրայելը գործել է միայնակ»։

«Նախագահ Թրամփը խնդրել է մեզ զերծ մնալ ապագա հարձակումներից, և մենք դա անում ենք»,- հավելել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի